Կուբայում օրենքով սահմանափակվել Է Ֆիդել Կաստրոյի անվան օգտագործումը
ОБЩЕСТВОԿուբայի ժողովրդական իշխանության ազգային ժողովը դեկտեմբերի 27-ին օրենք Է ընդունել, որով արգելվում Է հասարակական վայրերը մեկ ամիս առաջ վախճանված Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի պատվին անվանակոչելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Դրա հետ մեկտեղ օրենքը մշակույթի գործիչներին չի արգելում հեղափոխականի կերպարն օգտագործել երաժշտության, գրականության մեջ, պարերում, կինոյում: Նրա լուսանկարները կարող են գտնվել գրասենյակներում, ուսումնական հաստատություններում եւ պետական հիմնարկություններում:
Ինչպես նշել Է պետության ղեկավար Ռաուլ Կաստրոն, կոմանդանտեին պատշաճը մատուցելու լավագույն եղանակը հեղափոխության նրա հայեցակարգին հետեւելն Է:
Ֆիդել Կաստրոն միշտ Էլ ասել Է, որ դեմ Է իր անձի պաշտամունքին: Հեղափոխության առաջնորդը 90 տարեկան հասակում մահացել Է նոյեմբերի 25-ին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



