Հրապարակվել է նոր iPhone-ի առանձնահատկությունը
ОБЩЕСТВОiPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու Է 2017 թվականին, կարող Է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:
Խցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը պատմել Է այն մասին, որ դեւայսը կստանա iPhone 7s անվանումը, թեեւ ենթադրվում Է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի եւ խցիկի բնութագրերը դեռեւս հաստատված չեն:
Նաեւ հաստատվել Է այն լուրը, որ մտադրություն կա թողարկել սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից, ընկերությունը 5-դյույմանոց սարք Է պատրաստում: Այդպիսի Էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես եւ մյուս երկու հեռախոսները:
Նոյեմբերի վերջին հաղորդվել Էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի համատեղ նոր խցիկ Է մշակում iPhone 8-ի համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



