Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ. «Անադոլու»
ОБЩЕСТВОԹուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ողջ տարածքում հրադադարի ռեժիմի հաստատման ծրագրի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` հենվելով իր աղբյուրների վրա:
Գործակալության տվյալներով` ռուսական և թուրքական կողմերի մշակած ծրագիրն առաջարկվելու է Սիրիայում հակամարտող կողմերին` իշխանական և ընդդիմադիր ուժերին:
Պաշտոնական Անկարան և Մոսկվան ջանքեր են գործադրելու համաձայնությունը ուժի մեջ դնել արդեն դեկտեմբերի 29-ի կեսգիշերից: Կրակի դադարեցումը տարածվելու է ողջ Սիրիայի վրա` բացառությամբ ահաբեկչական խմբավորումների:
Եթե հրադադարի ռեժիմը հաջողությամբ հաստատվի, Սիրիայի իշխանական և ընդդիմադիր ուժերն Աստանայում Թուրքիայի և Ռուսաստանի գլխավորությամբ պետք է սկսեն բանակցությունները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



