Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել «կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը»
ОБЩЕСТВО Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թբիլիսին կշարունակի կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Մոսկվայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզեց ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը համարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը:
«Մենք կշարունակենք կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նաեւ կշարունակվեն Աբաշիձե-Կարասին ձեւաչափով հանդիպումները, որոնք արդեն որոշակի արդյունքների են հասել առեւտրական, տնտեսական, մշակութային, հումանիտար հարաբերություններում»,-հայտարարել Է Միխայիլ Ջանելիձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



