Մոուրինյու. Անխոս, Կոստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր
СПОРТ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից (2:0) հետո հայտարարել է, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Դիեգո Կոստան էր: Կոստան առաջին խաղակեսի վերջնամասում խախտեց կանոնները Կոսյելինիի նկատմամբ, պրովակացիայի դիմեց, ինչի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Գաբրիելը:
-Հեռացման վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չունեմ: Դիեգո Կոստան, անխոս, խաղի լավագույն ֆուտբոլիստն էր: Նա ամբողջությամբ նվիրվել էր հանդիպմանը:
Սա լավ հաղթանակ էր, մեզ նման խաղեր են անհրաժեշտ: Վերջին օրերի ընթացքում երկու հաղթանակ տոնեցինք, գոլ բաց չթողեցինք և ընդհանուր առմամբ նախաձեռնությունը մեր կողմն էր. սա ուրախացնում է,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



