Չինացիները հեռախոս են ստեղծել շուրջօրյա խոսակցությունների համար
ОБЩЕСТВО Չինական Gionee ընկերությունը ներկայացրել Է սմարթֆոն, որը մարտկոցը լրալիցքավորում չի պահանջում կես շաբաթից ավելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Highsnobiety-ն:
M2017 մոդելի կորպուսը պատրաստված Է մետաղից եւ դեկորացված բնական կաշվով: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը նախատեսված Է խոսակցության ռեժիմով 32 ժամ անընդմեջ աշխատելու համար, ինչպես նաեւ հնարավորություն Է տալիս մինչեւ 26 ժամ առանց ընդմիջման տեսանյութ դիտել: Սմարթֆոնը հանդերձված Է 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ եւ դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի Է ունենում տիրոջ մատնահետքերով:
Պլանավորվում Է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



