Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղագծերից մեկը
ОБЩЕСТВОՉինաստանում աշխատանքն Է սկսել աշխարհում ամենաերկար արագընթաց երկաթուղագծերից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Railway Corporation չինական պետական կորպորացիան:
Նշվում Է, որ Շանհայ եւ Կունմին քաղաքների (Յուննանի նահանգ) միջեւ ձգվող երկաթուղին հասնում Է 2 հազար 252 կիլոմետրի: Այն անցնում Է հինգ՝ Չժեցզյանի, Ցզյանսիի, Հունանի, Հույչժոուի եւ Յուննանի նահանգների միջով: Գծի գործարկումը թույլ կտա Շանհայից Կունմին ուղեւորության ժամանակը 34-ից կրճատել մինչեւ 11 ժամ: Առավելագույն արագությունը, որը գնացքները կկարողանան զարգացնել երկաթգծի վրա, ժամում 330 կիլոմետր Է: Ընդամենը երկաթուղին ունի տասը կայարան:
«Սինհուա» գործակալության տվյալներով, Չինաստանում ամենաերկար արագընթաց երկաթուղագիծը Պեկինը եւ Հուանչժոուն (Գուանդունի նահանգ) միմյանց կապող գիծն Է: Դրա երկարությունը կազմում Է 2 հազար 298 կիլոմետր, այն շահագործման Է հանձնվել 2012 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



