Կարգավորում ենք արյան շրջանառությունը
ФОТОՅուրաքանչյուր մարդու օրգանիզմում տարիքի հետ կապված կամ կախված որոշակի պայմաններից, փոփոխություններ են տեղի ունենում, որոնց շարքին է դասվում արյան շրջանառության խանգարումը:
Թուլացած արյունատար անոթներն ու նստակյաց ապրելակերպը արյան վատ շրջանառությանը նպաստող հիմնական գործոններն են, իսկ առաջին ախտանիշներից մեկը, որ մարդ զգում է, ոտնաթաթերի սառչելն է: Արյան շրջանությունը սկզբնական փուլում կարգավորելու համար պետք է ակտիվ կենսակերպ վարել և օգտագործել մի շարք անհրաժեշտ սննդամթերքներ:
Ջուր : Ջրից կախված է ընդհանուր առողջության պահպանումը, ինչպես նաև արյան կանոնավոր շրջանառությունը, որը պահպանելու համար պետք է անհրաժեշտ քանակությամբ ջուր ըմպել:
Չիլի պղպեղ: Այն կարելի է օգտագործել չորացրած, աղացած և թարմ վիճակում: Կծու պղպեղը խթանում է արյան ինտենսիվ հոսքը արյունատար անոթներում:
Սխտոր: Հիանալի հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոց հանդիսացող սխտորը կարելի է կիրառել տարբեր եղանակներով: Այն հատկապես օգտակար է, երբ օգտագործվում է ճզմած և մեկ գդալ մեղրի հետ խառնած վիճակում: Ցանկալի է այն կիրառել ամեն օր:
Ձկան յուղ: Ձկան յուղը, ինչպես և ձուկը բավականին արդյունավետ է զարկերակները մաքրելու համար, ինչը և նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: