Քչերը գիտեն, թե ԻՆՉ է թաքնված այս արկղերում. Ճշմարտությունն իմանալով՝ աչքերում ակամայից արցունքներ են առաջանում … (լուսանկարներ)
ФОТОԵրբ առաջին անգամ նայում ես այս լուսանկարին, տարբեր ասոցացիաներ են առաջանում, բայց երբեք չես կռահի, թե ինչ է սա: Ինչ-որ տարօրինակ արկղեր. Սյուռեալիստիկ տեսարան: Պատասխանը պետք է փնտրել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում: Եվ այսպես, այդ ի՞նչ վայր է:
Իրականում ամեն ինչ շատ պարզ է, և ճշմարտությունը կարող է ձեզ դուր չգալ: Դուք տեսնում եք կիկլոպյան գոմեր, իսկ այս արկղերն, ուղղակի, հորթուկների համար տնակներ են, ովքեր սպասում են սպանդի իրենց հերթին: Սա կաթի և տավարի մսի արտադրություններից մեկն է:
Կաթնատու կովը պետք է մշտապես հղի լինի, որպեսզի անդադար շատ կաթ տա: Դա իր կյանքի անվերջ ցիկլն է. Հղիություն, ծննդաբերություն, կթվել, հղիություն, ծննդաբերություն, կթվել: Կովն ընդամենը մի քանի ամիս է հանգստանում, իսկ հենց հորթը ծնվում է՝ նրան հենց հաջորդ օրը տանում են այդ տնակներից մեկը: Նրա մասին ոչ ոք հոգ չի տանում, միևնույնն է նրան սպասվում է սպանդանոց գնալը:
Իհարկե, ոչ այնքան հաճելի պայմաններ է ստեղծված հորթուկների համար: Համարվում է, որ կովերը խելացի և բավականին զգայուն կենդանիներ են, որոնք հեշտությամբ կապվում են նոր ընկերների հետ:
Կենդանիների իրավունքները պաշտպանող բազմաթիվ կազմակերպություններ մշտապես հետևում են, որպեսզի խոշոր եղջրավորները պատշաճ պայմաններում պահվեն: Բայց, երևում է, սա այդ դեպքը չէ: