Փարիզը եւ Լոնդոնը ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձեւ են առաջարկել Սիրիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բանաձեւի նախագած են մտցրել ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդ, որով նախատեսվում Է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել կառավարական ուժերի կողմից ընդդիմության դեմ քիմիական զենքի կիրառման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Առաջարկվում Է սահմանափակիչ միջոցներ կիրառել քիմիական գրոհների անցկացմանը մեղսակից 11 ֆիզիկական անձանց եւ տասը ընկերությունների նկատմամբ:
Փաստաթղթի նախագիծը նախատեսում Է նաեւ միջազգային պատժամիջոցներ, մասնավորապես, Դամասկոսին ուղղաթիռների մատակարարման արգելք, որոնք օգտագործվել են մարտական թունավոր նյութերի կիրառմամբ գրոհներ իրականացնելու համար:
Այս տարվա օգոստոսի 25-ին ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայում ռազմական նպատակներով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության առաքելությունը կարողացավ պարզել գրոհների ինը դեպքերից միայն երեքի կատարողներին: Փորձագետները կառավարական ուժերին մեղավոր ճանաչեցին երկու, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին՝ մեկ գրոհի համար:
Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը կտրականապես անընդունելի Է համարել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը:
Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, նա եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել Է «Անվտանգության խորհրդում մթնոլորտը վերստին թեժացնելու փորձերից»: Ռյաբկովն այն կարծիքին Է, որ այդ մտահղացումից ոչինչ չի ստացվի:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



