Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել Է ահաբեկչություն պլանավորող երեք մարդու. Reuters
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել Է երեք մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ պլանավորելու մեջ: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներից ստացված տվյալներ:
Նրա տեղեկությունների համաձայն, կասկածյալներից առաջինը ձերբակալվել Էր նախօրյակին Կյունյո քաղաքում՝ Տուլուզից արեւմուտք (երկրի հարավ-արեւմուտք): «Նա ավելի վաղ արդեն հայտնի Էր ոստիկանությանը եւ կասկածվում Է դեկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ»,-նշել Է աղբյուրը:
Եվս երկու մարդ դեկտեմբերի 27-ին ձերբակալվել Է Տուլուզում: Նրանցից մեկը կասկածվում Է ոստիկանների կամ քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա հարձակում պլանավորելու մեջ:
Ինչպես Տուլուզում, այնպես Էլ մերձակա քաղաքներում մեծ թվով մուսուլմաններ են ապրում, որոնց թվում քիչ չեն արմատական իսլամիստները: Հենց Տուլուզում 2011 թվականի մարտին ծայրահեղական Մոհամեդ Մերահը երկու հարձակում կատարեց զինվորականների, եւս մեկը՝ հրեական դպրոցի վրա: Հանցագործի գործողությունների հետեւանքով զոհվեց յոթ մարդ, եւս հինգը վիրավորվեցին: Մերահն ինքն ավելի ուշ ոչնչացվեց ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից այն բնակարանի գրոհի ընթացքում, որտեղ նա թաքնվում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»



