6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում
МЕЖДУНАРОДНОЕ 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է դեկտեմբերի 28-ին տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Իբարակիի պրեֆեկտուրայում, ցունամիի սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել Է երկրի օդերեւութաբանական գործակալությունը:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի հետ սահմանում, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա Էր: Դրանից հետո նույն վայրում 4,7 մագնիտուդով կրկնական ցնցում Է գրանցվել:
Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են 19 պրեֆեկտուրաների բնակիչներ:
Ինչպես հայտնել Է Tokyo Electric Power Էներգաընկերությունը, Իբարակիի պրեֆեկտուրայում «Տոկայ» կանգնեցված ատոմակայանում, ինչպես նաեւ «Ֆուկուսիմա-1» վթարային կայանում ոչ մի պատահար չի գրանցվել: Երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաեւ Տոկիոյի Նարիտա եւ Հանեդա երկու օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



