Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես գայթակղել ձայնով

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է.

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ անկողնին գործը հասնում է ձայնով, նրա տեմբրով և խոսքի ինտոնացիայով գայթակղվելու արդյունքում:

Բոլորին հայտնի է հեռախոսային սեքսի ֆենոմենը:

Հեռախոսալարի մյուս ծայրում նստած անշուք ու անհրապուրիչ կինը կարող է տղամարդուն թվալ աշխարհի ամենագեղեցիկը, ցանկալին ու կրքոտը` իր գայթակղիչ ձայնի շնորհիվ, որը կարող է գրավել, հուզել ու գրգռել: Այդ ամենին հասնելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգչուհի լինել կամ տիրապետել գեյշաների արվեստին. բավական է սովորել ղեկավարել սեփական ձայնը:

Ինչպես ասել

Լինգվիստիկայի պրոֆեսոր Էնդրյու Լինը իր ընկեր` հնչյունային ինժեներ Շենոն Հարիսի հետ միասին հաշվարկել է իդեալական ձայնի հստակ մոդելը. այն ձայնի, որին հավատում են, որով հիանում են և որն ուզում են լսել նորից ու նորից: Այդ մոդելին լիովին համապատասխանել է թռիչքներն ու վայրէջքները հաղորդող օդանավականային աշխատակցուհիների ձայնը:

Մի շարք հետևողական գիտանականներ անգամ հաշվարկել են իդեալական ձայնի մաթեմատիկական բանաձևը. րոպեում 164.2 բառ` 0.48 վայրկյան տևողությամբ դադարներով և բարձրացող-իջնող ինտոնացիայով: Իհարկե, խոսքի արագությունն ու դադարներն անվերջ ստուգելը հարմար չէ և առնվազն` տարօրինակ, ուստի օգտվիր տարածված հուշումներից և աշխատիր:

  • Խոսել սահուն` դանդաղեցնելով խոսքի տեմպը (առավել ևս, եթե սիրում ես արագ խոսել):
  • Արտասանել բառերը թեթև շնչեղությամբ կամ փոքր-ինչ խռպոտությամբ:
  • Չկտրտել նախադասությաւնները, այլ` արտասանել մինչև վերջ:
  • Խուսափել հարցական ինտոնացիայից:
  • Ազատվել արհեստական երանգներից:
  • Խոսել ջերմ ու քնքուշ տեմբրով:

Քո սիրելին էլ քեզ պես սիրում է լսել այն միֆը, թե միայն կանայք են սիրում ականջներով, հնարել են տղամարդիկ` իրենց սեփական թուլությունները թաքցնելու համար: Նրանք էլ մեզ պես սիրահարվում են ձայնին (առաջին տպավորության 40-50 %-ը կախված է արտաքինից, սակայն 30 %-ը` զուտ ձայնից) կամ այդ նույն ձայնի պատճառով` հիասթափվում: Նորածին հասակում տղամարդն ամենից հաճախ լսում է մայրիկի մեղմ ու բարի ձայնը, այնպես որ, փափուկ ու գուրգուրող խոսքը նրան թուլացնում է և ազդում ենթագիտակցական մակարդակի վրա:

Երկարությունն էական է

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից հորմոններն ու մարմնի առանձին մասերի չափերը փոխկապված են: Որքան բարձր է տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի քանակը, այնքան ավելի երկար են նրա… ձայնալարերը ու հետևապես` ավելի ցածր է ձայնի տեմբրը:

Հիշի՛ր, ցածր թավշյա բարիտոնի տեր երիտասարդն, ամենայն հավանականությամբ, անկողնում ևս քես կհիացնի: Իսկ եթե տղան բարակ ձայն ունի, որում երբեմն նկատվում են կանացի երանգներ, շատ հնարավոր է, որ դեռ կույս է կամ սեռական կյանքի շատ քիչ փորձ ունի: Ինչն է ավելի նախընտրելի` որոշիր ինքդ: Ամեն դեպքում, սեքսից առաջ ավելի ճիշտ է շփվելն ու իրար մոտիկից ճանաչելը:

Ինչպես վկայում է վիճակագրությունը, կանայք նախընտրում են ցածր, կրծքային ձայնով տղամարդկանց, որոնք որպես կանոն ավելի առողջ են, սեռապես ակտիվ և ավելի վաղ են կորցնում կուսությունը, քան բարձր ձայնով տղաները:

Կանանց դեպքում մոտավորապես նույնն է. ցածր ձայնը վկայում է օրգանիզմում սեռական հորմոնների մեծ քանակի և կրքոտության մասին: Տղամարդիկ դա արդեն պարզել են. նրանք սեքսուալ են համարում կրծքային, թավշյա, խոր ձայնը: Այնպես որ, ձայնի մեջ բարձր նոտաները թող բեմի համար: Շատ գայթակղիչ է հնչում նաև մի փոքր շնչեղությամբ կանացի ձայնը:

Ըստ ֆիզիոլոգիայի` ձայնալալարերի բացվածքի` ձայնային անցքի միջով անցնելիս օդը հաղորդում է ձայնին այդ բնորոշ գրավչությունն ու շնչեղությունը: Սա կոչվում է սուբտոնային ձայն, որին կարելի է հասնել հատուկ վարժությունների շնորհիվ: Ամերիկացի հոգեբան և հետազոտող Դեյվիդ Ֆայնբերգը գտնում է, որ կանանց` իրենց ձայնային ապարատի շնորհիվ ավելի հեշտ է հասնել դրան:

Ավելի ցածր

Եթե քեզ բնությունից բարձր ձայն է տրված, մի մտածիր, որ այն վերջնականապես զրկված է գրավչությունից: Անգամ ցածր ձայնի տեր աղջիկները պետք է սովորեն ճիշտ գործածել այդ «զենքը»: Ահա որոշ վարժություններ, որոնք պարբերաբար կատարելով` «կհնչես» նորովի:
Աշխատիր շնչառության վրա: Որքան ավելի սահուն ու հավասարաչափ է արտաշնչելու պահը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որը ձայնը չի դողա ամենապատասանատու պահին:

  • Ուշադիր եղիր քո շնչառությանը ծիծաղելիս. սա ամենաբնական շնչառությունն է: Զգա, թե ինչպես են աշխատում այդ պահին որովայնային ճնշամկաններն ու գոտկատեղը:
  • Պառկիր մեջքի վրա և արևահյուսակի վրա դիր մոտ 1-1.5 կգ ծանրությամբ որևէ առարկա, ասենք` գիրք: Շնչիր քթով` բարձրացնելով այդ առարկան, իսկ հետո դանդաղ ու սահուն արտաշնչիր` առարկան իջեցնելով:
  • Շնչիր քթով` հավաքելով օդը փորի մասում: Արտաշնչիր կիսաբաց բերանով, իրար սեղմելով ատամները և արտաբերելով «տցցց…»` ամեն ց-ի հետ դուրս մղելով օդը փոքր բաժիններով:
  • Կիսաբաց բերանով արագ շնչիր ու արտաշնչիր` շան պես: Այսպիսի շնչառությունը աշխատացնում է մկանները: Հետևիր, որ մեջքդ ուղիղ լինի, իսկ ուսերդ` չբարձրանան:

Հստակ արտասանիր բառերը:

  • Հերթականությամբ արտասանիր «օ…ա» , «ու … ի»` հետևելով բերանի մկանների աշխատանքին:
  • Բերանդ հնարավորինս լայն բաց արա, հետո փոքր-ինչ թուլացրու մկաններդ: Հիշիր այդ դիրքը, այնուհետև սահուն իջեցրու ծնոտն այդ դիրքին և բարձրացրու վերև:
  • Ծալիր լեզուդ տարբեր դիրքերով, օրինակ` փողի, առագաստի (լայն բացիր բերանդ, բարձրացրու լեզուդ և հետևի ատամներից հնարավորինս հեռու տար):

Ինչը մարդիկ չեն սիրում ուրիշների ձայն.

  • միապաղաղությունը,
  • կտրուկ ու ճչացող նոտաները,
  • չափից բարձր հնչեղությունը:

Ինչն են սիրում մարդիկ ուրիշների ձայնի մեջ.

  • թավշյա ցածր տեմբրը,
  • վառ ինտոնացիաները,
  • թեթև շնչեղությունը:

Խոսում ենք ճիշտ:

  • Մի՛ ծխիր: Ցածր տեմբր այն չի ապահովի, իսկ ձայնն էլ կդառնա խզխզան:
  • Լողա՛: Զարգացու շնչառական համակարգը, սովորիր երկար պահել շնչառությունն ու սահուն արտաշնչել:
  • Անգիր սովորիր բանաստեղծություններ, հեքիաթներ և հատվածներ արձակից: Կարդա հայելու առջև կանգնած` ամեն անգամ տարբեր ինտոնացիաներով ու ձայնի տեմբրին ուշադրություն դարձնելով:
  • Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն այս դեպքում ողջունելի է` ֆիթնես, պարեր, յոգա, պիլատես, ինչպես նաև մերսումներ, որոնք նպաստում են ողնաշարի մկանների ճիշտ աշխատանքին:
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира