20 «մաքուր» առարկա, որ զուգարանակոնքից ավելի կեղտոտ են
ФОТОwowfacts.net կայքը կազմել է 20 «մաքուր» առարկաների ցանկը, որոնք զուգարանակոնքից ավելի կեղտոտ են:
1. Սառույցը նույն ջուրն է, և եթե ջուրը մաքուր չէ, ապա մաքուր չէ նաև սառույցը: Ցավոք սրտի, ոչ բոլոր ռեստորաններն են հասկանում սա: ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ռեստորանների 70 տոկոսում սառույցն իր մեջ ավելի շատ բակտերիա է պարունակում, քան զուգարանի ջուրը:
2. Սովորական աշխատասենյակներում բակտերիաներն ավելի շատ են, քան զուգարանում:
3. Համակարգչի ստեղնաշարին մշտապես 200 անգամ ավելի շատ բակտերիաներ են լինում, քան զուգարանում:
4. Նույն խնդիրն առկա է նաև բջջային հեռախոսների դեպքում: Այստեղ բակտերիաներն ավելի շատ են հավաքվում, քան զուգարանում:
5. Ռեստորաններում մենյուն անընդհատ ձեռքից ձեռք է անցնում, և, իհարկե, ոչ ոք այն չի լվանում: Այդ պատճառով էլ դրա վրա մեծ արագությամբ բակտերիաներ են հավաքվում:
6. Մթերք կտրելու համար նախատեսված տախտակը շփվում է տարբեր մթերքների հետ, որոնց վրա բազմաթիվ բակտերիաներ կան: Հիգիենան ապահովելու միակ միջոցն այն ավելի հաճախ փոխելն է:
7. Գորգերի վրա ևս մշտապես հավաքվում են մեծ թվով բակտերիաներ:
8. Մեծ թվով բակտերիաներ հավաքվում են նաև բազմաթիվ անգամներ օգտագործման համար պիտանի պայուսակները. դրանք ավելի կեղտոտ են, քան ցանկացած կեղտոտ ներքնազգեստ:
9. Հեռակառավարման վահանակը հաճախ ավելի կեղտոտ է լինում, քան հեռախոսը, որն էլ իր հերթին՝ 10 անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանը:
10. Իհարկե, մեծ թվով բակտերիաներ կան նաև դռների բռնակների վրա, քանի որ դրանցից օգտվում են մեծ թվով մարդիկ:
11. Տարբեր սարքերն անջատող կոճակները ևս շատ կեղտոտ են:
12. Խոհանոցում լվացարանները բակտերիաների շատացման համար հիանալի վայր են:
13. Մեծ թվով բակտերիաներ են հավաքվում նաև վաննայի վրա:
14. Բարձերի մեջ ևս մեծ արագությամբ հայտնվում են բակտերիաներ և փոշի:
15. Նույնը տեղի է ունենում նաև ներքնակի դեպքում:
16. Պլասմասսե ամանները հաճախ կարող են կեղտոտ լինել՝ իրենց վրա մեծ քանակությամբ բակտերիաներ հավաքելու արդյունքում:
17. Քանի որ փողերը հայտնվում են բազմաթիվ անձանց ձեռքերում, դրանց վրա ևս շատ են բակտերիաները:
18. Այն առարկաները, որոնց վրա տեղադրվում է ցնցուղը, թվում է, թե պետք է ամենամաքուր վայրերից մեկը լինի: Իրականում այն հիանալի միջավայր է՝ տարբեր օրգանիզմների բազմացման համար:
19. Պայուսակները ևս չեն կարող մաքուր մնալ, քանի որ դրանցում պահվում են բազմաթիվ կեղտոտ իրեր, բացի այդ՝ մշտապես գտնվում են մարդկանց ձեռքերում:
20. Ամանները լվանալու համար նախատեսված իրերը ևս շատ կեղտոտ են: