Թուրքիայում լրագրող է ձերբակալվել
ОБЩЕСТВОԹուրք հետաքննող լրագրող Ահմեթ Շըքը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողը հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով:
«Ձերբակալվում եմ: Մի թվիթերյան գրառման պատճառով ինձ տանում են դատախազություն»,- հայտնել է նա:
Թուրքիան խիստ բացասական ցուցանիշներ է գրանցել մամուլի ազատության հարցում: Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Թուրքիան հայտարարեցին 2016 թվականին մամուլի նկատմամբ ամենաշատը ճնշում կիրառած երկիրը: Երկրում բանտարկված է 148 լրագրող, ընթացիկ տարում փակվեց շուրջ 170 լրատվամիջոց, այդ թվում և թերթեր, հեռուստաընկերություններ, ռադիոալիքներ, լրատվական գործակալություններ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



