Տու-154-ի երրորդ սեւ արկղը վնասված Է
ОБЩЕСТВОՌԴ պաշտպանության նախարարության՝ Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի երրորդ երրորդ սեւ արկղը, որը գտվնում Էր օդանավի պոչամասում, վնասված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցների աղբյուրներ:
«Երրորդ սեւ արկղից մնացել Է միայն ժապավենը, ինչը վկայում Է դրա ջախջախման մասին»,- ասել Է աղբյուրը: Ընդ որում նա ճշտել Է, որ ինքնաթիռի ինքնագրիչի ժապավենը ենթակա Է մասնակի վերծանման:
«Երրորդ սեւ արկղը կրկնորդում Է մյուս երկուսի պարամետրերը, որոնք գտնվում են Մոսկվայում: Հայտնաբերվել Է դրա ժապավենը, որը խիստ դեֆորմացված Է, բայց այն ենթակա Է վերծանման»,- նշել Է աղբյուրը եւ հավելել, որ օդանավի երկու ինքնագրիչների՝ խոսքային եւ հիմնական (պարամետրիկ), վիճակը բավարար Է: «Դրանց վերծանումը կատարվում Է Մոսկվայում»,- հայտնել են ուժային կառույցներում: Սպասվում Է, որ այդ գործընթացը կավարտվի մոտ ժամանակներս:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:-0-/31/ 10.33
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



