Մահացել Է Քերի Ֆիշերի մայրը՝ դերասանուհի եւ երգչուհի Դեբի Ռեյնոլդսը
ОБЩЕСТВО Կյանքի 85-րդ տարում մահացել Է հուլիվուդյան աստղի՝ Քերի Ֆիշերի մայրը՝ ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Դեբի Ռեյնոլդսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:
Այս տեղեկատվությունը, ինչպես գրում Է հրատարակությունը, հաստատել են Թոդ Ֆիշերը՝ Դեբի Ռեյնոլդսի որդին եւ Քերիի եղբայրը՝ Ֆիշերը: «Նա ցանկացավ լինել Քերիի հետ»,- հայտարարել Է Ֆիշերը:
Ավելի վաղ Ռեյնոլդսը հասպիտալացվել Էր սրտի տագնապով:
Նրա դուստրը՝ Քերի Ֆիշերը, որը հայտնի Էր «Աստղային պատերազմներ» ֆիլմերի շարքում արքայադուստր Լեայի դերակատարմամբ, դեկտեմբերի 27-ին վախճանվել Է կյանքի 61-րդ տարում: Դերասանուհին մահացել Է սրտի ծանր տագնապից մի քանի օր անց, որը պատահել Էր Լոնդոնից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում:
Դեբի Ռեյնոլդսը հայտնի Է 1950-ական եւ 60-ական թվականների մյուզիքլներում եւ կոմեդիաներում կատարած իր աշխատանքներով: Նրա ամենահայտնի կինոաշխատանքը եղել Է «Անձրեւի տակ երգողները» 1952 թվականի կինոնկարում խաղացած դերը:
Անցնող տարում Ռեյնոլդսն ստացել Է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի պատվավոր մրցանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



