Lexus-ով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում. գեներալը, ում տեղափոխել են հիվանդանոց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ ՊՆ գեներալ է և տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեգլարյանի և տեսուչ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել են համարանիշները, որոնք եղել են ՀՀ ՊՆ համարանիշներ։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեքենայի անվադողերը ձմեռային են, իսկ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ կլիներ։ Վարորդն էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում։
Շարունակությունը՝ այստեղ:



