Միակ մարդը, ում հարկավոր էր համոզել, ամուսինս էր. Էլինա Ջանիբեկյան
ФОТОWnews.am-ը գրում է.
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: Սակայն ոչ Էլինա Ջանիբեկյանը` THT հեռուստատեսության գլխավոր տնօրենի և «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» ղեկաբար Արթուր Ջանիբեկյանի կինը:
Այս բարեկազմ հայուհին դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալ: Դեկտեմբերի 1-ին նրա երազանքը վերջապես իրականացավ. Մոսկվայի պետական թատրոնի բեմում տեղի ունեցավ «Օ~, կանայք» ներկայացման պրեմիերան, որում Էլինան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Նա պատմել է Peopletalk ամսագրին, թե ինչպես է կարողացել երազանքն իրականություն դարձնել:
Wnews.am-ը ներկայացնում է հարցարզրույցը՝ որոշակի կրճատումներով։
«Օ~, կանայք» ներկայացումը կազմված է համաշխարհային գրականության չորս մեկակտանի պիեսներից: Դա անգլիական լիրիկական մելոդրամա է, իտալական տրագիկոմեդիա, ֆրանսիական ֆարս և սովետական / խորհրդային մելոդրամա: Տարբեր երկրներ, խառնվածքներ և իրավիճակներ, որոնք, իհարկե, կապված են տղամարդկանց և կանանց փոխհարաբերություններով: Այս ներկայացման մեջ չորս տարբեր կանանց դերեր են, և ես ուղղակիորեն մի քանի վայրկյանում ստիպված եմ լինում կերպարանափոխվել անգլիական հասարակ աղջկանից խորհրդային «վհուկի», հիմարիկից հիստերիկի և այլն…Ներկայացման ռեժիսոր Միխայիլ Բորիսովը այն բեմադրել է տարիներ առաջ Եռմոլովայի թատրոնում: Այդ ժամանակից ի վեր դրանում խաղացել են բազմաթիվ դերասանուհիներ: Սակայն մեզ մոտ միտք էր առաջացել, որ բոլոր կանանց դերերը խաղա մեկ դերասանուհի: Բարդ խնդիր էր դրված մեր առջև: Ես իննքնաքննադատող մարդ եմ, լինում է, որ չափազանց խիստ եմ քննադատում, բայց ես գիտակցում էի, թե ինչպիսի պատասխանատվություն եմ ինձ վրա վերցնում, և հույս ունեի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի:
Նոր ներկայացմամբ բեմ դուրս գալը վախեցնող էր: Մենք երկար փորձեր ենք ունեցել, բայց չգիտեինք, թե այն ինչպես կընդունվի: Ես շատ էի անհանգստանում, սակայն անհանգստությունն արագ անցնում է, երբ տեսնում ես հանդիսատեսի արձագանքը, նրա ժպիտները, ուրախությունը: Երջանիկ հանդիսատեսը լավագույն գովերգն է:
Ես մեծ ընտանիք ունեմ, և բոլորը բավական բարեհաճ էին տրամադրված իմ` բեմում խաղալու ցանկությանը: Միակ մարդը, ում հարկավոր էր համոզել, ամուսինս էր: Մենք երկար ենք եկել նրան, որ ես կարող եմ լինել ոչ միայն մայր, կին, տնային տնտեսուհի, այլ նաև թատրոնի դերասանուհի, ով կարող է արժանի հանդես գալ բեմի վրա:
Ես օգտակար սովորություններ չունեմ: Իսկ վնասակար` ինչքան ուզեք: Օրինակ, սպորտով չեմ զբաղվում, չնայած և հասկանում եմ, որ դա վատ է, որ ես երեք երեխաների մայր եմ, պետք է հետևեմ առողջությանս: Ես երբեք ինձ չեմ տանջել խիստ դիետաներով: Եթե ցանկանում եմ կոնֆետ ուտել կամ մի կտոր թխվածք, ես դա անում եմ: Բնականաբար, կարող եմ ինձ սահմանափակել ինչ-որ հարցում, եթե հասկանում եմ, որ ավելորդ կիլոգրամներ եմ հավաքել: Օրինակ, վերջին հղիության ժամանակ ավելացրել էի 25 կգ: Բայց ինքս հաղթահարեցի այդ ավելորդ քաշը` առանց ինձ սովի մատնելու. շնորհակալ եմ հայրիկիս և մայրիկիս գենետիկայի համար: Ահավոր սովորություն է ուշանալը: Ինչքան ինձ գիտեմ, պայքարում եմ դրա դեմ, ինչպես կարող եմ, բայց առայժմ առանց էական հաջողության:
Շարունակությունը՝ այստեղ