Ավտովթար Մարտունիում. կան տուժածներ
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 19-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տոնավաճառի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Սևան հատվածի 5-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZD 718 (վարորդ' 1978 թ. ծնված Ա. Ք.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 550 LL 03 պետհամարանիշներով (վարորդ' 1983 թ. ծնված Վ. Լ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Ք.-ը և Վ. Լ.-ը դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



