Ադրբեջանի զինուժի դիվերսիայի հետեւանքով զոհված Էրիկը տան ավագ որդին էր, 1 տարվա զինծառայող (ֆոտո)
ОБЩЕСТВОNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհված Էրիկ Աբովյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից էր, 1 տարվա զինծառայող:
NEWS.am-ի տեղեկություններով` Էրիկի ծնողները չեն աշխատում, ապրում են սոցիալապես ծանր պայմաններում: Էրիկը տան ավագ որդին էր, կրտսեր եղբայրը շուտով պետք է ծառայության մեկնի:
Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: