Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Հրաշալի օր է մի շարք գործեր ավարտին հասցենելու համար: Նախապես ծրագրված հանդիպումները հրաշալի կանցնեն, այդ թվում նաև սիրային ժամադրությունները: Նոր գործեր ձեռնարկելիս՝ առավել զգույշ եղեք,իսկ նոր ծանոթների հետ շփվելիս՝ զգոնությունը մի կորցրեք, հակառակ դեպքում կարող եք թիկունքից հարված ստանալ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից՝ ներդաշնակ օր է սպասվում: Ամեն բան ճիշտ ձեր սրտով է: Շրջապատում ոմանք կփորձեն խառնվել ձեր գործերին: Պատրաստ եղեք պաշտպանել սեփական շահերը:

Ցուլ

Անհանգստանալու կարիք չկա: Օրը հրաշալի կդասավորվի: Անգամ եթե ձեր առջև նպատակներ չեք դնում և դրանց հասնելու համար ջանքեր չեք գործադրում, միևնույն է՝ այսօր հաջողությունն ամենուր կժպտա ձեզ: Հնարավոր են մի շարք հեռանկարային գործնական առաջարկություններ: Սիրային հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր դեռևս միայնակ են, այսօր կարող են հետաքրքիր ծանոթություններ հաստատաել: Նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր արդեն հանդիպել են իրենց երկրոդ կեսին, կրկին անգամ կհամոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարել:

Երկվորյակ

Խնդիրներն այսօր սովորականից շատ են, ծրագրերը ստիպված կլինեք անորոշ ժաամանակով հետաձգել: Գործի բերումով կառնչվեք ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ: Լարված իրավիճակներում կդժվարանաք հանգստություն պահպանել , կկորցնեք ինքնատիրապետումը: Եթե հետևեք մտերիմների խորհուրդներին, ապա ի վերջո կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Խուսափեք ծարնաբեռնվածությունից, խնայեք ձեր ուժերը: Կենսական ներուժը ցածր է, գերհոգնածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Հնարավոր է գանգատվեք գլխացավերից, անքնությունից:

Խեցգետին

Ձեզ համար կարևոր գործերում առաջընթաց կնկատվի: Այսօր կառանձնանաք ձեր համառությամբ և նպատակասլացությամբ: Կանեք ամեն բան՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Շրջապատի հանդեպ խստապահանջ եք, զիջումների չեք գնա: Բարեբախտաբար այսօր տարաձայնություններ չեք ունենա: Հնարավոր են չծրագրված , բայց շատ հաճելի հանդիպումներ: Ուրախալի լուրեր կլսեք հեռու բարեկամներից, հին ընկերներից: Այսօր ծագած մտահաղացումներըկարող են հիմնովին փոխել ձեր կյանքը, եթե դրանց իրագործմանն ամենայն լրջությամբ մոտենաք:

Առյուծ

Լուրջ գործերրը, կարևոր հանդիպումները մի հետաձգեք: Առավոտյան կարող եք զբաղվել ֆինանսական հարցերով, ձեր գործերով հետաքրքրված անձանց հետ քննարկել մասնագիտական առաջընթացի հեռանկարները: Իսկ երեկոյան կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Օրվա երկրորդ կեսին զգուշացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, նրանք այսօր կարող են վնասել ձեզ: Հնարավոր են տարաձայնություններ տարեց ազգականների հետ, գումարային որոշ խնդիրներ կծագեն:

Կույս

Նպատակահարմար օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր է նոր համագործակցություն, որը սկզբում ոչ հեռանկարային կթվա , սակայն հետագայում կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները:Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կփոխեն իրենց աշխատանքը, ստիպված կլինեն որոշ խոչընդոտներ հաղթահարել: Նրանք ովքեր կանանց միջավայրում են աշխատում, կամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ միասին պատրաստվում են որոշ կարևոր հարցեր լուծել, պետք է առավել զգույշ լինեն: Վեճերից խուսափել գրեթե չի ստացվի, փոխարենը տղամարդկանց հետ շփվելիս՝ խնդիրներ չեն առաջանա:

Կշեռք

Մասնագիտական խնդիրներից խուսափելը հեշտ չի լինի: Աշխատանքի վրա կենտրոնանալ ևս չի ստացվի:Մեկը մյուսի ետևից սխալներ թույլ կտաք: Գործընկերների խելամիտ խորհուրդներին չեք հետևի: Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ , ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են: Թվում է, թե տրամադրությունը կբարձրանա, եթե աշխատանքը մի կողմ թողնեք: Սակայն, հավատացե՛ք, անգործությունն այսօր կձանձրացնի և կտխրեցնի ձեզ, փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել:

Կարիճ

Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, սակայն չեք ճնշվի և, ցանկացած իրավիճակում, լավատեսություն կպահպանեք: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և հրաշալի գիտակցում եք, որ հաղթանակն ի վերջո ձերն է լինելու: Կենսուրախությունը ձեզ հմայք կհաղորդի, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա:Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային սիրավեպի սկիզբ դրվի: Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ:

Աղեղնավոր

Նպատակահարմար օր է որոշ բարդ խնդրներ լուծելու համար: Այսօր չափազանց ուշադիր եք, կնկատեք այն ամենն, ինչն ուրիշների աչքից կվրիպի: Ամեն դեպքում, նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք: Ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ փորձեք հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար:

Այծեղջյուր

Ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են հաջողություններ: Հրաշալի գիտակցում եք, թե ինչ եք ուզում և, անկախ հանգամանքներից, հասնում այդ ամենին: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Հրաշալի օր է ճանապարհորդությունների, օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարավոր են գայթակղիչ առաջարկներ: Ձեր կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ զուր ժամանակ չեք վատնի:

Ջրհոս

Օրվա առաջին կեսն իսկական խառնաշփոթի կվերածվի: Հնարավոր են մի շարք տհաճ իրադարձություններ, գործերում որոշ անհասկանալի ձգձգումներ: Կփորձեք գլուխ հանել այդ ամենից և վերահսկել ստեղծված իրավիճակը, սակայն ապարդյուն: Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գործարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող ստացվեն: Կարող եք ապավինել ընկերների և հարազատների աջակցությանը: Մտերիմ մարդիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն: Ազատ ժամանակն անցկացրեք տանը ՝զբաղվելով սիրելի գործով:

Ձկներ

Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

FT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе