Վրաստանը 100 հազար դոլարի չափով օգնություն կհատկացնի Սիրիային
ОБЩЕСТВОՎրաստանի իշխանությունները 100 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կցուցաբերեն Սիրիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտնել Է կառավարության դեկտեմբերի 29-ի նիստից հետո:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, որ իր երկիրը ՄԱԿ-ի առաքելության օգնությամբ պլանավորում Է երեխաների համար հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա:
«Վարչապետը պատրաստակամություն Է հայտնել օգնել այն երեխաներին, որոնք հայտնվել են ծանր դրության մեջ: Դրանից հետո մենք ակտիվ կոնսուլտացիաներ ունեցանք ՄԱԿ-ի հետ, եւ ուսումնասիրեցինք բոլոր այն ուղիները, թե ինչպես Է կարելի հումանիտար օգնություն ցուցաբերել: Ի վերջո որոշվեց, որ մենք 100 հազար դոլարի շրջանակներում ֆինանսական օգնություն կցուցաբերենք ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամի միջոցով»,- հայտարարել Է Ջանելիձեն կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



