Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



