Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ
ОБЩЕСТВОՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում Գալուստ Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային, մարտական պատրաստվածությանը, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով զինվորներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



