Արտասահմանում գործող սիրիական ընդդիմությունը պաշտպանել Է հրադադարի համաձայնագիրը. «Ֆրանսպրես»
ОБЩЕСТВОԸնդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որն արտասահմանում գործող սիրիական ընդդիմության առավել ազդեցիկ միավորումներից մեկն Է, հայտարարել Է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման համաձայնագրին իր աջակցության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով կոալիցիայի ներկայացուցիչ Ահմադ Ռամադանին:
«Ազգային կոալիցիան պաշտպանում Է համաձայնագիրը եւ հորդորում Է բոլոր կողմերին՝ կատարել այն»,-հայտարարել Է Ռամադանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ կայացած հանդիպմանը հայտնել Է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սիրիայում հրադադարի հաստատման եւ խաղաղ բանակցություններ սկսելու շուրջ:
Պետության ղեկավարի խոսքով՝ ստորագրվել Է երեք փաստաթուղթ: Առաջինը վերաբերում Է Սիրիայի տարածքում հրադադարի հաստատմանը եւ կնքվել Է երկրի կառավարության ու զինված ընդդիմության միջեւ, երկրորդը ներառում Է հրադադարի ռեժիմի նկատմամբ հսկողության համալիր միջոցներ: Երրորդ փաստաթուղթը հայտարարություն Է սիրիական խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության վերաբերյալ, պատմել Է Պուտինը:
Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել Է Սիրիայի ամբողջ տարածքում դեկտեմբերի 30-ից, սկսած տեղական ժամանակով ժամը 00-ից, մարտական գործողությունների դադարեցման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



