Չինաստանում տրվել է ավտոմեքենաների երթեւեկության մեկնարկն աշխարհի ամենաբարձր կախովի կամրջով
ОБЩЕСТВОՉինաստանում տրվել Է ավտոմեքենաների երթեւեկության մեկնարկը աշխարհի ամենաբարձր կախովի կամրջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հայտնել Է China News Service գործակալությունը:
Կամրջի շինարարությունն ավարտվել Էր սեպտեմբերին:
Բեյպանցզյան կամրջի ամենաբարձր կետը, որը գտնվում Է համանուն հարթավայրում, գետնից 565 մետր բարձրության վրա Է եւ, չինական կողմի տվյալներով, կամուրջն այդ ցուցանիշով ռեկորդակիր Է:
Կամրջի շինարարությունը, որի երկարությունը կազմում Է 1341 մետր, նստել Է գրեթե 150 մլն դոլար: Կառույցն արագընթացիկ մայրուղու բաղկացուցիչ մասն Է, որը Չժեցզյանի նահանգի Հանչժոու քաղաքը միացնում Է Յունանի նահանգի Ժույլի քաղաքի հետ:
Հույչժոու նահանգում, որը լեռնային տեղանք Է՝ բազմաթիվ կիրճերով, գտնվում են Չինաստանի ամենաբարձր տասը կամուրջներից յոթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



