Ամենօրյա սովորություններ, որոնք կարող են նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը
ЛАЙФՄասնագետները պնդում են, որ կանխարգելումը բուժումից ավելի հեշտ է, երբ խոսքը քաղցկեղի նման հիվանդությունների մասին է: Եվրոպացի մի հայտնի ուռուցքաբան պատմել է, որ գոյություն ունեն մի քանի սովորություններ, որոնք կրճատում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը:
1. Զգուշանալ պարզ ածխաջրերից
Ածխաջրերն էներգիայի գլխավոր աղբյուրն են, բայց ոչ բոլոր ածխաջրերն են օգտակար: Այսպես կոչված, բարդ ածխաջրերը, որոնք պարունակվում են բանջարեղենում եւ մրգերում, ընկուզեղենում եւ ոչ ռաֆինացված հատիկներում եւ այլ մթերքներում, օգտակար են, սակայն պարզերը (սպիտակ բրինձ, քաղցրեղեն, սպիտակ հաց եւ այլն) նպաստում են արյան մեջ գլյուկոզայի ավելացմանը, ինչն իր հերթին բարձրացնում է աղիների եւ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը:
2. Հրաժարվել ծխելուց
Ծխելը զգալիորեն բարձրացնում է թոքերի, կերակրափողի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի եւ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման վտանգը: Պարզվել է, որ ոչ պակաս վտանգավոր է ծխախոտ ծամելը, որովհետեւ նման սովորությունը կարող է հանգեցնել բերանի խոռոչի, բերանի եւ կոկորդի քաղցկեղի:
3. Շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործել
Այդ մասին արդեն շատ է խոսվել, բայց գիտնականները չեն հոգնում կրկնել, որ թարմ մրգերը եւ բանջարեղենը պետք է սննդակարգի հիմքը լինեն:
4. Խուսափել վերամշակված մսից
Սննդակարգում վերամշակված մսի ավելցուկը բարձրացնում է աղիների, կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այլ գիտնականներ պնդում են, որ կարմիր մսի չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը, բացի այդ, դա սպիտակուցների, վիտամինների եւ հանքանյութերի հրաշալի աղբյուր է: Կարեւորը` չափը չանցնել:
Ցանկալի է կարմիր միս ուտել շաբաթը 2 անգամից ոչ հաճախ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: