Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրն իրականացվեց արդեն նաեւ Արցախում

ОБЩЕСТВО

«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրն այս տարի էլ կատարել է իր առաքելությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. դեկտեմբերի 26-ին և 27-ին Բարի Ձմեռ պապն առաջին անգամ այցելել է նաեւ Արցախ: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտի, Թալիշի, Ն.Հոռաթաղի, Տոնաշենի, Մատաղիսի, Աղաբեկալանջի և Ծաղկաշենի շուրջ 550 նամակագիր երեխաներ ստացել են նվերներ՝ մեծամասամբ նախապես Ձմեռ պապից իրենց խնդրածը:

Ամանորյա այս գեղեցիկ նախաձեռնությունն արդեն 9 տարի շարունակ իրականացնում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Արցախցի նամակագիրների մոտ մեծ ոգևորություն ու հրճվանք կար, քանի որ նվիրատվության բնույթն աննախադեպ էր՝ գրքեր և հանրագիտարաններ, սահնակներ և հեծանիվներ, հեռախոսներ ու պլանշետներ, չմուշկներ և գրենական պիտույք, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ, մի խոսքով՝ այն, ինչ երազում էին:

«Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շուրջ 16 հազար 500 երեխաների: Մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Նվիրատու կարող է լինել ամեն ոք. մարդիկ ընտրում են կոնկրետ նամակ և իրենց նախընտրած նամակագրին ուղղում իրենց ցանկացած նվերը: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջև:  Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` նվիրատուն հասկա նում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է»,-«Արմենպրես»-ին մանրամասնում է «Համաչափ Զարգացում»Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավարը:


Մակար Եղիազարյանի
 խոսքով՝ այս եղանակով աշխատելու արդյունքում գրեթե բոլոր նամակագիրները ստանում են Ձմեռ պապից խնդրած նվերները: Նվիրատուներն էլ հնարավորություն ունեն հավաստիանալ նվերները տերերին հասնելու մասին` տեղում կատարված լուսանկարների միջոցով, որոնք ևս տեղադրվում են նշված կայքում:

«Ես այս նախաձեռնությունը գնահատում եմ գերազանց՝ հատկապես հոգեբանական տեսակետից: Մեր երեխաները մի պահ կտրվեցին մեր անցածից, պատերազմական թոհուբոհից»,-շեշտում է Մարտակերտի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդիա Բալայանը: Հենց այս դպրոցում է նվերները հանձնվել Մարտակերտի երեխաներին: Իսկ  Ծրագրի կազմակերպչական աշխատանքին աջակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս.Ասրյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Գրիգորյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վ.Խաչատրյանը:

«Իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք՝ շատերի մոտ մնաց անջնջելի տպավորություն ու ամրապնդվեց հավատը դեպի բարին՝ ամփոփված Ձմեռ պապի կերպարում: www.santaclaus.am կայքում նվիրատուների էջերում զետեղվել եւ զետեղվում են նվերների հանձնման պահին արված լուսանկարները, և նվիրատուները կարող են տեսնել փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները: Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ՝ մենք փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ նրանց մասին, ում համար ուշադրությունն ու ջերմությունն առանձնահատուկ կարեւոր են: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր հրավառության փոխարեն լսում են կրակոցներ և առավել քան այլոք զգում են պատերազմի շունչը»,-նշում է ծրագրի համակարգող Ասանեթ Ալոյանը:

«Ծրագրի ողջ ծախսը կատարվել է մեր և մեր ընկերների անձնական միջոցներով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր Ամանորի նախօրեին, թողած իրենց հոգսերը, անձնվիրաբար աշխատում են Ծրագրի համար»,-ամփոփում է Մակար Եղիազարյանը:

Այս տարի, որպես Ծրագրի գործընկեր, մեծապես աջակցել է «Ռոստելեկոմ»-ը, որը տրամադրել է հարյուրավոր հրաշալի գրքեր և քաղցրավենիք, կատարել 10 նամակագրի  երազանքը՝ նվիրելով բարձրորակ պլանշետներ:

Տարիներ շարունակ մեծապես աջակցում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն՝ հյութեր և խաղալիքներ տրամադրելով հարյուրավոր երեխաների:

Հատկանշական է «Արմսվիսբանկ»-ի ողջ անձնակազմի ներդրումը, որի արդյունքում  անհատական նվիրատվության միջոցով 100-ից ավելի նամակագրի համար պատրաստվել են նվերներ:

Մեծ ոգևորությամբ մասնակցել են նաև մի շարք այլ կազմակերպությունների աշխատակիցներ՝ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, «Վեբբ Ֆոնտեն» ընկերությունից, պետական հաստատություններից:  Ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք իրենց ողջ սերն ու հոգատարությունն են ներդրել ամեն նվերում: Կայքի տեխնիկական սպասարկման հարցում աջակցել է «Ավռոմիկ» ՍՊԸ-ն:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами