Ռունին բաց կթողնի Միդլսբրոյի հետ հանդիպումը
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է The Sun-ը:
Հարձակվողը չի կարողացել ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր «Սանդերլենդի» հետ խաղից հետո կայացած մարզման ընթացքում:
«Ռունին դեռ վնասվածք ունի: Լյուկ Շոուն մարզվում է առանց խնդիրների, սակայն ես չեմ կարծում, որ նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում»,- «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Միդլսբրոյի» միջև հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



