«Իջա ու ամուր գրկեցի մի տղամարդու, ում, կարելի է ասել, ճանաչում էի ընդամենը տասը ժամ...». «Բանակում» հեռուստասերիալի Սուսիկի սիրո գեղեցիկ պատմությունը
ФОТОԱյսօր Ձեզ ենք ներկայացնում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին ու նրա գեղեցիկ ընտանիքը, ում հեռուստադիտողը ավելի շատ կհիշի «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից:
Անահիտ Կիրակոսյանն աշխատում է Երեւանի կամերային երաժշտական թատրոնում, նկարահանվում է հեռուստատեսային նախագծերում, բարի լույս մաղթում «Շանթ»-ի ուղիղ եթերից: Այս ամենից զատ՝ դերասանուհին իր ազատ ժամանակը տրամադրում է ընտանիքին ու իր երեխաներին:
Անահիտի ոչ միայն գործնական կյանքն է հետաքրքիր եղել հեռուստադիտողներին, այլև անձնական:
Ինչպես գիտենք, սիրված դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է հանդիպել իր տղամարդուն: Գործնական հարաբերություններ, որոնք ավարտվեցին մի մեծ սիրո պատմությամբ: «Իրավաբանի խորհրդակցության կարիք ունեի և ինձ խորհուրդ տվեցին, որ դիմեմ հենց Արտակին: Գործնական հանդիպմամբ ամեն բան չի ավարտվում, և, ինչպես պարզվում է հետագայում, ճակատագիրը ևս մեկ հանդիպում էր պատրաստել մեզ համար: Արդեն ոչ գործնական հանդիպումը տեղի է ունենում պատահական` երևանյան սրճարաններից մեկում: Ամեն ինչ ի վերուստ էր գրված»:
Այս զույգի ճանապարհնները ևս մեկ անգամ հատվում են, այս անգամ արդեն ընդմիշտ: Եվս մեկ զանգ, և ամեն ինչ սկսվում է այլ հունով ընթանալ: «Ինքն իր մասին պատմեց, ես` իմ: Շատ հետքրքիր էր զրուցել ինձանից 16 տարով մեծ մարդու հետ, որովհետև իմ հասակակիցների մեջ այնպիսի տղա չի եղել, ում հետ մեծ հաճույքով կզրուցեի մեկ ժամից ավելի: Ինձ համար Արտակն այլ աշխարհ էր. մենք զրուցում էինք արվեստից ու հասել անձնական կյանքին»:
Երևի ճիշտ են ասում՝ սերը տարիք չի հարցնում... հանդիպում, այս դեպքում՝ հեռախոսային խոսակցություն, որը փոխեց ամեն ինչ: Դերասանուհին մի քանի ժամում համոզվեց, որ նա է այն տղամարդը, ում սպասել է: «Պատկերացրեք, որ իջա ու ամուր գրկեցի մի տղամարդու, ում, կարելի է ասել, ճանաչում էի ընդամենը տասը ժամ: Մինչ այդ, եթե ինձ ասեին, որ հնարավոր է մի քանի ժամում տարվել ու սիրահարվել մեկին, ես կասեի` անհեթեթություն է: Հավատացեք, մեր շփման տասը ժամն այլ մարդկանց ամիսների, տարիների կյանքն էր … Գնացինք քաղաքից դուրս, նստեցինք, զրուցեցինք, ես նվագեցի և այդ օրն ավարտվեց աշխատանքի գնալով»,- իր հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է դերասանուհին:
Գեղեցիկ սիրո պատմություն, որը թերևս արժանի է միայն հիացմունքի ու հարգանքի: Նշենք նաև, որ դերասանուհու ամուսինը ունի երկու հրաշք բալիկներ` Լաուրան և Աննան: Գեղեցիկ զույգն ունի զավակ՝ փոքրիկ Հայկը, ով եռապատկել է նրանց ընտանեկան ջերմությունն ու անդորրը:
«Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք` ոչ … Թող մտածեն` կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում` ինչ կանոններով ապրի: Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե կարող էի իմ կողակցին ընտրել` ֆինանսական դրությունը հաշվի առնելով. արդեն կայացած մարդ էի, երբ Արտակին հանդիպեցի»,- խոստովանում է դերասանուհին:
Պատրաստեց Past.am-ը: