Կարմիր աքաղաղի տարում սեղան գցելու կանոններ, որոնք պահելը պարտադիր է
ФОТОԱմանորյա սեղանը շատ կարևոր է։ Այն պետք է գեղեցիկ ու զարդարված լինի։ Սակայն, կան որոշ կանոններ, որոնց մասին քչերը գիտեն։
tutknow.ru-ն գրում է, որ Կարմիր աքաղաղի տարվա տոնական սեղանը պետք է տարբերվի։ Ամանորյա սեղան գցելու հատուկ կանոններ կան, որոնք պահպանելը պարտադիր է։
Սպասքի գույները չափազանց կարևոր են։ Իհարկե, կարող եք ավանդական սպիտակ սպասք ընտրել, սակայն կարող եք նաև ավելի օրիգինալ լինել ու այնպիսի սպասք ընտրել, որը դուր կգա տարվա խորհրդանիշին ու կզարդարի ձեր սեղանը։ Սպասք ընտրելիս նախապատվությունը տվեք կարմիր, արծաթագույն, նարնջագույն գույներին։ Դրանք կարող եք համադրեք բաց գույնի սփռոցի և կարմիր գույնի անձեռոցիկներ հետ։
Բաժակները ևս կարևոր են։ Դրանք պետք է ափսեների գույնին լինեն կամ որևէ նմանություն ունենան։
Հաջորդ կարևոր քայլը գործիքներն են։ Դանակները, պատառաքաղներն ու գդալները պետք է համապատասխանեն ափսեների հետ։ Դրանց պոչերը կարող են նույն գույնի լինել, սակայն, եթե չեք ցանկանում նոր գործիքներ գնել, ապա կարող եք դրանց պոչերը ներկել, նախընտրելի գույնի անձեռոցիկով փաթաթել կամ նախընտրած գույնի կտորից պատյաններ կարել։
Սեղանը պետք է զարդարել տարբեր չափսերի մոմերով ու մրգերով։ Դրանք դրեք սեղանի բոլոր անկյուններում։ Սա կգրավի աքաղաղին ու հաջողություն կբերի։
Ճիշտ զարդարեք ձեր ամանորյա սեղանն ու դիմավորեք Նոր տարին։