Չինաստանում նավթամթերք փոխադրող 23 մաքսանենգներ են դատապարտվել
ОБЩЕСТВОՉինաստանի Յանչժոու քաղաքի դատարանը մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել խմբավորման 23 անդամի, որոնք զբաղվել են նավթամքերքների մաքսանենգությամբ, հայտնում է «Սինհուան»:
Քննության ընթացքում հաստատվել է, որ խմբավորումը գործել է 2013 թվականից մինչեւ 2015-ի նոյեմբեր, այդ ընթացքում չարագործները իրականացրել են 35 հազար տոննա նավթամթերքի մաքսանենգություն:
Անցյալ տարվա նոյեմբերին Յանչժոուի մաքսավորները «Հայգուանշան 66» լցանավ են հայտնաբերել, որը զբաղվում էր նավթամթերքների ապօրինի տեղափոխությամբ Յանցզիի մերձափնյա նավահանգիստներ: Ավելի ուշ գործում հայտնվել է նաեւ երկրորդ լցանավը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



