Ереван, 07.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Դեկտեմբերի 31 - ի ` այս տարվա վերջին աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Այսօր ի զորու եք շատ բեռ վերցնել ձեր ուսերին: Դուք ուժի մեծ ներհոսք եք զգում: Բայց օրվա ընթացքում կլինեն պահեր, որ կընկնեք հիշողությունների գիրկը, կմտաբերեք անցնող տարվա ոչ այնքան հաճելի պահերը: Այնուամենայնիվ, դուք հույսով եք նայում ապագային և աշխատում եք ճանաչել ինքներդ ձեզ՝ ունեցած թերությունները վերացնելու նպատակով: Մտերիմների հետ հարաբերություններում հետևեք ձեր խոսքերին, որպեսզի չփչացնեք ձեզ շրջապատող մարդկանց տոնական տրամադրությունը: Չէ՞ որ, առանց այն էլ, այսօր մարդկանց տրամադրությունը անկայուն է: Լավ կլինի Ամանորը դիմավորել մերձավորների ընկերակցությամբ:

Ցուլ

Մի վախեցեք դժվարին խնդիներից, այսօր դուք կհաղթահարեք իներտությունը, ինչը սեփական ուժերի նկատմամբ վստահություն կներշնչի ձեզ և կօգնի կենտրոնանալ: Ամենատարբեր գնումները հաջող կլինեն, հատկապես՝ հագուստի և կոշիկի: Դուք գոհ կմնաք ձեռք բերածով: Անձնական կյանքում ամեն ինչ ներդաշնակ և հանգիստ է: Մտերիմները կընդունեն ձեր խորհուրդները և, եթե հարկ լինի, կհասնեն օգնության առաջին իսկ կանչով: Կենսական ներուժը չի լքի ձեզ ողջ օրվա ընթացքում:

Երկվորյակ

Լավ մտածեք և վերլուծեք անցած իրադարձությունները, հնարավոր է, գտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այսօր կարիք չկա ռիսկի դիմելու, դա կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների: Արեք միայն այն, ինչը հարյուր տոկոսով կհասցնեք տրամաբանական ավարտին և, բացի այդ, պատրաստ եք այդ գործում իրադարձությունների չնախատեսված ընթացքին:  Հատուկ ուշադրություն հատկացրեք սիրելի մարդուն: Թեև ձեր միջև հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, այնուամենայնիվ միասին անցկացրած երեկոն կօգնի, որ հետագայում ավելի լավ հասկանաք միմյանց: Այսօր ձեր էներգիան անսպառ է:

Խեցգետին

Ձեր հավակնոտությունն այսօր կարող է հետագա գործողությունների համար լավ պատճառաբանություն դառնալ: Դուք կկարողանաք պաշտպանել սեփական կարծիքը, կարևոր խոսակցություններ վարել ղեկավարների և գործընկերների հետ: Եթե այսօր փորձեն ձեզ հարկադրել անհապաղ որոշում կայացնել, մի համաձայնեք: Մինչև վերջնական պատասխան տալը, լավ ծանրութեթև արեք բոլոր մանրամասները: Այսօր մտերիմները լրացուցիչ միջոցների կարիք կունենան, ինչը կստիպի ձեզ լայն բացել քսակը: Դուք լավ կզգաք ձեզ, սակայն կենսական ներուժն այսօր մեծ չէ: Հնարավոր է անքնություն զգաք:  

Առյուծ

Այսօր դժվար թե ձեզ հաջողվի շատ ծրագրեր իրականացնել, ինչը կարող է հանգեցնել հիասթափության, տարբեր ձգձգումների և նյարդային վիճակների: Ավելի լավ է քիչ գործ ձեռնարկել, բայց այդ ամենին ավելի մեծ ուշադրություն հատկացնել: Մի փորձեք միանգամից մի քանի խնդիր լուծել: Հաջող և օգտակար կլինեն այսօրվա բոլոր գնումները: Ձեր մտերիմների կամ բարեկամների մասին անսպասելի լուրն իր ազդեցությունը կթողնի ողջ օրվա վրա: Երեկոյան անհրաժեշտ է լավ հանգստանալ և լիցքաթափվել հարազատների շրջապատում:

Կույս

Հուզմունքն ու տարբեր ապրումներն այսօր հնարավոր են ամեն քայլափոխի: Դուք կզգաք, որ շատ բաներ, որոնց նախկինում հանգիստ եք վերաբերվել, ձեր մեջ հակասական զգացումներ են առաջացնում: Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու: Ձեր շատ ապրումներ պայմանավորված են անձնական կյանքով: Հնրավոր է՝ ձեզ պատի ուրիշի սերը նվաճելու կամ վերադարձնելու բուռն ցանկություն: Դուք այսօր չափից ավելի եք կենտրոնացած ձեր անձի վրա, ինչը դուր չի գալիս մտերիմներին: 

Կշեռք

Այսօր շատ դյուրագրգիռ եք: Երբ ինչ-որ բան չի համապատասխանում «համաշխարհային» ստանդարտներին, ապա դա կարող է խիստ հիասթափեցնել ձեզ: Ձգտում եք շրջապատի մարդկանց զարմացնել ձեր ինքնատիպությամբ և անսովորությամբ: Ամենայն հավանականությամբ, դուք կհասնեք ձեր ուզածին, բայց դրա համար հարկ կլինի պապանել ինքնատիրապետումը: Անձնական կյանքում նույնպես ցանկանում եք ունենալ իդեալական հարաբերություններ, բայց այստեղ կարող են դժվարություններ ծագել: Ձեր ֆանտազիաները, ավաղ, հիմնականում կմնան չիրականացված, որովհետև սիրելիին վերադաստիարակելն այսօր անհնար կլինի:

Կարիճ

Թեև ձեր շուրջը տոնական տրամադրություններ են, այսօր կարելի է հաջողության հասնել հատկապես աշխատասիրության և ջանադրության շնորհիվ: Գնումներ կատարելիս զգույշ եղեք: Այսօրվա իրարանցման մեջ կարող եք կորցնել զգոնությունը և անազնիվ մարդկանց համար թիրախ դառնալ:  Եթե ձեր անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ, ապա դրա համար ամենահարմար օրն է: Դուք կարող եք պատասխանատվության ավելորդ բեռն ու բացասական զգացումները թողնել անցնող տարում: Կտրեք ոչ հարկավոր կապերը, և հաջողությունը կժպտա ձեզ նոր տարում:

Աղեղնավոր

Բուռն գործունեությունն այսօր, ամենայն հավանականությամբ, լավ արդյունքների չի հանգեցնի: Հաջողության կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր նախատոնական այս օրը կկարողանան կենտրոնանալ գործերի, այլ ոչ թե ունայնության վրա: Զերծ մնացեք կասկածելի արարքներից: Սիրելի մարդու հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Հնարավոր են տարաձայնություններ և վեճեր: Ճիշտ չհասկացված բառերը կարող են բաժանման պատճառ դառնալ: Կենսական ներուժը մեծացնելու նպատակով խորհուրդ է տրվում զբոսնել մաքուր օդում:  

Այծեղջյուր

Հնարավոր է գործերում անսպասելի հաջող ընթացք, նույնիսկ եթե այդպիսի հաջողության հույսեր չունեիք: Դուք այսօր միտված եք ոչ միայն ձեր հանդեպ ավելի մեծ ուշադրություն պահանջելու, այլև նվազեցնելու շրջապատող մարդկանց արժանիքները: Սակայն զգուշացեք նույն կերպ վերաբերվել այն մարդկանց, ումից կախված է ձեր կարիերան: Նախատոնական այս օրը արժե համարձակություն հանդես բերել անձնական կյանքում: Այդ դեպքում, հնարավոր է, դուք նոր տարին դիմավորեք նրա հետ, ում մասին երազում եք: Ավելին, այսօր դուք անտարբեր չեք թողնի հակառակ սեռի շատ ներկայացուցիչների:

Ջրհոս

Հարմար օր է սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Ջանք թափեք և ուշադրություն մի դարձրեք նախատոնական իրարանցմանը: Այդ դեպքում հաջողության կհասնեք աշխատանքում: Չէ՞ որ դուք ցանկանում եք նոր տարի մուտք գործել առանց ավելորդ հոգսերի և կախվածությունների: Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, ինչի համար բավականին նպաստավոր պայմաններ կան: Եթե մտերիմներից որևէ մեկի հետ բարդ հարաբերությունների մեջ եք, ապա այսօր կկարողանաք հարթել ամեն ինչ: Ձեր կենսական ներուժն այսօր շատ մեծ է:

Ձկներ

Դուք այսօր կհամոզվեք, որ ձեր գործերում կայունություն չկա: Տոների նախօրյակին իրադարձությունների անսպասելի զարգացումները կարող են խախտել բոլոր ծրագրերը, ինչը կհիասթափեցնի ձեզ: Եթե այնուամենայնիվ որոշել եք բարդ խնդիրներ լուծել, ապա դա ծրագրեք առավոտյան ժամերին: Չարժե այսօր ռիսկի դիմել և չմտածված քայլեր կատարել: Մտերիմ մարդիկ այսօր կօգնեն ձեզ հաղթահարելու դժվարին խոչընդոտները, կհոգան ձեր մասին: Մի ծանրաբեռնեք ձեզ և ծանր ֆիզիկական աշխատանք մի ձեռնարկեք: Ավելի լավ է երեկոն անցկացնեք հանգիստ միջավայրում:

Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиПрезидиум Форума армянских союзов Европы организовал создание инициативной группы по защите Армянской Апостольской Церкви и христианства в Армении Мы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныПроект «Россия с вами»: специальная партия гуманитарной помощи для переселенцев из Нагорного Карабаха доставлена в Эчмиадзин Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker Armenia Минфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Оформите зарплатную карту в Юнибанке — получите шанс выиграть 1 000 000 драмовEuromoney признал Америабанк лучшим банком Армении в сфере недвижимости второй год подряд Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейРейтинговое агентство S&P Global Ratings присвоило ЗАО «АйДи Банк» долгосрочный рейтинг «BB-» и краткосрочный рейтинг «B» со «стабильным» прогнозомЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавшийЗаседание Антикоррупционного суда по делу о признанной антиконституционной статье продолжится 17 декабряЭдмон Марукян обратился к Католикосу всех армян: Прошу лишить сана Навасарда Кчояна«Альтернативные проекты»: Очень часто сложные вопросы имеют простые решенияАвтодороги на территории Армении в основном открыты для проезда транспортаWSJ: на переговорах во Флориде обсуждается «обмен территориями» и выборы в УкраинеSIPRI сообщил о рекордных доходах крупнейших производителей оружия в 2024 году