9400 տեղ՝ 2015թ. Հայաստանում միջին մասնագիտական կրթության համար
ОБЩЕСТВОՀայաստանում միջին մասնագիտական կրթության համար 2015 թվականին պետպատվերի համար 9.400 տեղ է հատկացվելու: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության հունիսի 10-ի նիստում:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, մասնագիտական տեխնիկական եւ միջին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրությունն աճում է: Դրան նպաստում է նաեւ վերջին տարիներին նախարարության իրականացրած քարոզչությունը, ինչպես նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների չեղարկումը:
Մասնագիտական տեխնիկական կրթությունում գերակշռում են տեղերը վերամշակող արդյունաբերության եւ շինարարության, ինչպես նաեւ ծառայությունների, բիզնեսի եւ իրավունքի ոլորտներում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



