Բաքվի գազամուղի վրա նոր պայթյուն է տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԲաքվում գլխավոր գազամուղի վրա, որտեղ հինգ օր առաջ պայթյուն էր եղել, նոր պայթյուն է գրանցվել. այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով:
Ադրբեջանի պետական նավթաարդյունաբերական (SOCAR) ընկերությունը դեկտեմբերի 27-ին հաղորդել էր գլխավոր գազամուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ Բաքվի Գարադաղյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել:
«Սանգաչալյան գազային հոսքից դուրս եկող գլխավոր գազամուղի վրա առավոտյան 07:00-ին կրկին պայթյուն է գրանցվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գազի հոսքը գազամուղով դադարեցված է: Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մարման գործընթացը շարունակվում է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



