Թուրքիայի ոստիկանությունը 8 մարդու է կալանավորել՝ կապված Ստամբուլում ահաբեկչության հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ոստիկանությունը ամանորյա գիշերը 8 մարդու է կալանավորել՝ կապված Ստամբուլում ահաբեկչության հետ, հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ տարեմուտի գիշերը անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի գիշերային ակումբում: Արդյունքում 39 մարդ մահացել է (այդ թվում՝ 16 օտարերկրացիներ), գրեթե 70 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հանցագործին հաջողվել է թաքնվել:
Ոստիկանները հանցագործության վայրում են հայտնաբերել նրա վերնազգեստը, որի գրպանում թուրքական 500 լիրա է եղել: Ոստիկանությունում կարծում են, որ չարագործին հաջողվել է փախչել տաքսիով: Դեռեւս չի հաջողվել հանցագործի ինքնությունը պարզել: Որոշ տեղեկություններով՝ նա կարող է Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի լինել:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



