Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ հայտնիներ, ովքեր ամուսնացան 2016-ին (Մաս 1)

ФОТО

2016-ը, միանշանակ, ամուսնալուծությունների տարի էր համաշխարհային շոու բիզնեսի ներկայացուցիչների համար։ Իսկ հայ հայտնիների հանդեպ Հրե Կապիկը բարի էր տրամադրված։ Այս տարի հայ արտիստներից շատերը լքեցին ցանկալի հարսնացուների կամ փեսացուների շարքը՝ ընտանիք կազմելով իրենց ընտրյալների եւ սիրեցյալների հետ։ Ամուսնացան մեկ տասնյակից ավելի հայտնիներ, որոնց հարսանեկան արարողություններից ամեն մեկը յուրահատուկ էր եւ տարբերվող։ Իհարկե, NEWS.am STYLE-ը անդրադարձել է գրեթե բոլորին, բայց այժմ առաջարկում ենք վերհիշել 2016-ի հարսնացուներին եւ փեսացուներին, որոնք տարվա ընթացքում մի կարճ ժամանակահատված եղել են հայ ընթերցողի ուշադրության կենտրոնում։

Մոսո Կարապետյան եւ Քրիստինե Հովհաննիսյան

 

«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասան Մոսո Կարապետյանն իր ընտրայլին գտավ ԱՄՆ-ում։ Ամերիկաբնակ հայուհի Քրիստինան յոգայի մարզիչ է, որը ապրիլի 30-ին Մոսոյի հետ ամուսնանալուց հետո տեղափոխվեց Երեւան։

Նորապսակները Սուրբ Սարգիս եկեղեցու խորանի առաջ հավերժ սիրո խոստում տալուց եւ հարսանյաց հանդեսը տոնելուց հետո մեկնել են Դուբայ, որտեղ էլ անցկացրել են իրենց մեղրամիսը։

Գնել Ուլիխանյան եւ Աննա Դալլաքյան

Ընկերոջն ամուսնացնելուց հետո Գնել Ուլիխանյանը որոշեց հետ չմնալ, եւ ինքը նույնպես ամուսնության առաջարկ արեց իր ընտրյալին՝ Աննային:

Հուլիսի 31-ին Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված զույգը հարսանեկան համեստ խնջույք էր կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում, որտեղից Գնելն ու Աննան մեկնել են Բարսելոն՝ վայելելու իրենց մեղրամիսը։

Սուսաննա Պետրոսյան եւ Գեորգ Գասպարյան

Օգոստոսի 6-ին հեռուստատեսային բազմաթիվ նախագծերից հայտնի երգչուհի Սուսաննան հավերժ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում տվեց իր ընտրյալին՝ Գեորգ Գասպարյանին։ Երգչուհու եւ նրա` մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուի պսակադրությունը կատարվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

Սակայն ամուսնությունից հետո Սուսաննան եւ Գեորգը տեղափոխվեցին Չինաստան եւ այժմ զույգն այնտեղ է ապրում։

Մովսես Երեմյան եւ Աննա Սիմոնյան

Մովսես Երեմյանի եւ Աննա Սիմոնյանի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, սակայն զույգի ամուսնության մասին ավելի լայն զանգվածները տեղեկացան մոտ երկու շաբաթ անց։ Զույգը, որն իրենց հարաբերությունները օրինականացրել էին դեռեւս փետրվարին, շքեղ հարսանիք էր կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում։ Հատուկ նորահարսի համար փեսան ձայնագրել էր երգ, որը հնչել է հարսանյաց հանդեսի ժամանակ։

Անահիտ Շահբազյան եւ Կարեն Զադիրյան

Երգչուհի Անահիտ Շահբազյանի համար 2016-ը նույնպես խորհրդանշական էր, քանզի հենց այս տարի նա ամուսնացավ իր ընտրյալի՝ դուդուկահար Կարեն Զադիրյանի հետ։

Սաղմոսավանքում պսակադրված զույգի հարսանեկան արարողությանը ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Մկրտիչ Արզումանյանը, Շուշան Պետրոսյանը, Սոնա Շագելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սուրեն Առուստամյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ ուրիշներ։

Բնականաբար, հյուրերից շատերը նորապսակներին շնորհավորել են իրենց երգերով։

Ժոռ  Մելոյան եւ Լուսինե Ղազարյան

Հունիսի 23-ին հայկական շոու բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիների ամենադիտարժան տեսահոլովակների եւ գովազդների ռեժիսոր Ժոռ Մելոյանը ամուսնացավ իր գեղեցկուհու՝ Լուսինե Ղազարյանի հետ։

Ինչպես Ժոռի աշխատանքները, այնպես էլ նրա հարսանիքը յուրօրինակ էր եւ տարբերվող։ Ժոռն իր հարսանիքին ներկայացել է ոչ միայն շքեղ մեքենայով, այլեւ մոտոցիկլով։ 

Գոհար Գասպարյան եւ Նարեկ Վան Աշուղաթոյան

Հաղորդավարուհի, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի եւ ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ հունիսի 19-ին։

Գեղեցկուհի հարսնացուի, որի զգեստի հեղինակը Ֆաինա Հարությունյանն էր, հյուրերի թվում էին Արմինկան, Ավետ Բարսեղյանը, Արեւիկ Ուդումյանը, Վարդուհի Ալեքսանյանը եւ ուրիշներ։

Նշենք, որ ընդամենը երեք օր անց համացանցում լուրեր պտտվեցին, իբրեւ թե Վանը ավտովթարի է ենթարկվել։ Բայց Գոհարը շատ արագ հերքեց տարածված ապատեղեկատվությունը։

NEWS.am STYLE

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО