Չինաստանում թռչնագրիպի նոր դեպք է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕH7N9 թռչնագրիպով վարակվելու նոր դեպք է գրանցվել չինական Գույչժոու նահանգում։ Չինաստանի ազգային ռադիոն հայտնել է, որ վերջին շաբաթներին վիրուսով հիվանդացության դեպքերի քանակն ավելացել է մինչեւ 19։
«Թռչունների վաճառքով զբաղվող խանութի 49-ամյա վաճառողին տեղափոխել են Ցյաննան նահանգի հիվանդանոց»,- ասվում է իշխանությունների հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
H7N9-ի վերջին ուժեղ բռնկումը գրանցվել էր երեք տարի առաջ, երբ այդ վիրուսից Չինաստանում 36 մարդ էր զոհվել։
Թռչնագրիպը վտանգավոր հիվանդություն է, որը հաճախ որեւէ ախտանշան չունի։ Առայսօր չկան վկայություններ այն մասին, որ H7N9 –ն կարող է մարդուց մարդ փոխանցվել։ Սակայն միկրոկենսաբանները չեն բացառում նման հնարավորություն, եթե շտամմը մուտացիայի ենթարկվի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



