Անհայտ անձինք Ֆիլիպիններում հարձակվել են բանտի վրա․ ավելի քան 130 բանտարկյալ է փախել
МЕЖДУНАРОДНОЕՀունվարի 4-ին Ֆիլիպինների հարավային Կոտաբատո նահանգի բանտի վրա անհայտ զինված անձինք, ենթադրաբար իսլամականներ, հարձակում են իրականացրել, ինչի հետեւանքով առնվազն 132 հանցագործ է փախել բանտից։ Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բանտի աշխատակցին։
Նրա տեղեկություններով, հարձակվողները կրակ են բացել պահակների վրա, ինչի հետեւանքով բանտի աշխատակիցներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։
«Հարձակումը լավ ծրագրված էր, փախստակները բանտից դուրս գալու համար սավաններ են օգտագործել։ Հիմա նրանց որոնում են»,- ասել է բանտի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ հիմա ստուգումներ են իրականացվում, որ պարզեն արդյոք փախստակների շրջանում առանձնապես վտանգավոր հանցագործներ չկան։ Հարձակումից առաջ բանտում իր պատիժն էր կրում 1511 հանցագործ։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



