Սինայի թերակղզում եգիպտոսցի բրիգադային գեներալ է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕՍինայի թերակղզում ահաբեկիչները գնդակահարել են Եգիպտոսի ՆԳՆ քաղաքացիական գործերի վարչության բրիգադային գեներալի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սպանությունն իրականացվել է նահանգի վարչական կենտրոն Էլ-Արիշ քաղաքում:
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Սինա Վիլայեթ» ահաբեկչական խմբավորումը, որն իրեն «Իսլամական պետության» մասնաճյուղ է կոչում:
Եգիպտոսում արդեն շուրջ 2 տարի հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում Սինայի թերակղզու հյուսիսում, որտեղ հիմնավորվել են ոստիկանների եւ զինվորականների դեմ հարձակումներ գործող ծայրահեղականները: Զինյալների հարձակումները հաճախակի են դարձել 2013 թվականին իսլամական նախագահ Մուհամմեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



