Ռայան Բաբել. Հիացած եմ, որ ծանր վնասվածքներից հետո Արաս Օզբիլիսը շարունակում է խաղալ
СПОРТԹուրքական «Բեշիկթաշի» նորեկ Ռայան Բաբելը խոսել է իր ակումբակից Արաս Օզբիլիսի մասին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հոլանդացի կիսապաշտպանի հետ խաղացել է Ամստերդամի «Այաքսում»:
«Դիտել եմ Օզբիլիսի մասնակցությամբ մի քանի խաղեր: Նա ծանր վնասվածքներ է ստացել կարիերայի ընթացքում: Հիացած եմ, որ այդքանից հետո նա շարունակում է խաղալ: Նախօրեին զրուցել եմ Արասի հետ: Նրան ասացի, որ ամեն բան նորմալ է եւ պետք է շարունակել աշխատել»,- Բաբելի խոսքը մեջբերում է milliyet-ը:
Հիշեցնենք, որ Բաբելը 2007-ին «Այաքսից» տեղափոխվել էր անգլիական «Լիվերպուլ», իսկ 2016-ից խաղում էր իսպանական «Դեպորտիվոյում»:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



