Ռուսաստանցիները Ստամբուլում ահաբեկչությանը մասնակցություն ունեցած կասկածյալների թվում են
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում իրագործված ահաբեկչության գործով Իզմիրում ձերբակալված 40 կասկածյալների թվում են նաեւ ծագումով Միջին Ասիայից եւ Դաղստանից քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 4-ի առավոտյան իրականացված գործողության ընթացքում 27 մարդ է ձերբակալվել:
Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածները հիմնականում ծագումով Դաղստանից են, նաեւ Միջին Ասիայի երկրներից. 9 տղամարդ՝ իրենց ընտանիքներով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իզմիրում 3 ընտանիքի անդամներ են ձերբակալվել, որոնցից ոմանք Կոնյա քաղաքում Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնողի հետ միեւնույն տանն են ապրել:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իշխանությունները հանցագործի անձը հաստատել են:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе



