Արցախում Ամանորի նախաշեմին վիրավորված զինծառայողը կոմայի մեջ է. վիճակը ծայրահեղ ծանր է
ОБЩЕСТВОԱրցախում դեկտեմբերի 31-ին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Գարիկ Վարդանյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ժամկետային զինծառայողը կոմայի մեջ է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Մի քանի ժամ անց նրան Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



