«Էրեբունի» ԲԿ-ում մահացած 1 ամսական հղիություն ունեցող կնոջ մահվան դեպքով քրգործ չի հարուցվել
ОБЩЕСТВО«Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 5-ի երեկոյան մահացած 1 ամսական հղիություն ունեցող 35-ամյա Ազնիվ Պետրոսյանի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից:
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը դեռեւս չի ստացվել: Սակայն, ըստ նախնական տեղեկատվության, կնոջ մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, երկկողմանի թարախային թոքաբորբը»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ որովայնի շրջանում սուր ցավերով «Էրեբունի» ԲԿ դիմած երիտասարդ կինը րոպեներ անց մահացել էր: Կնոջ մահվան մեջ հարազատները բժիկներին չեն մեղադրում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



