15 ոսկե խորհուրդ Գաբրիել Գարսիա Մարկեսից
ФОТОԵրբ Մարկեսը սկսել է գրել «Հարյուր տարվա մենություն» հռչակավոր վեպը, նա ստիպված է եղել հրաժարվելու աշխատանքից, գրավ է դրել ավտոմեքենան և խրվել է խոշոր պարտքերի մեջ:
Ինչ-որ պահի նա նույնիսկ գրավ է դրել իր կնոջ` Մերսեդեսի ֆենը և միքսերը:
Իմանալով այդ մասին, կինը ասել է. «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»:
Ձեզ ենք ներկայացնում ոչ միայն հանճարեղ մարդու խորհուրդները, այլ նաև նրա, որը կյանքի փորձից գիտի, թե ինչ են նշանակում բարդ ժամանակներ:
1. Հարկավոր է լսել երեխայի ձայնը, որը դու եղել ես ինչ-որ ժամանակ, և որը գոյություն ունի ինչ-որ տեղ քո մեջ: Եթե մենք լսենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին կփայլեն: Եթե մենք կապը չկորցնենք այդ երեխայի հետ, չի կտրվի նաև մեր կապը կյանքի հետ:
2. Հանգիստ եղեք: Մահանալը ավելի դժվար է, քան թվում է:
3. Ապրելու միակ միջոցը՝ թույլ չտալ հիշողություններին քեզ հոշոտել:
4. Մարդու կյանքում կարևորը՝ կարողանալ վախը հաղթահարել, ամուսինների կյանքում` ձանձրույթը:
5. Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է քեզ հավատալ:
6. Ես լայնեզր գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև այն չհանեմ:
7. Ոչ մի խենթ խելագար չէ, եթե դուք լսում եք նրա փաստարկները:
8. Եթե ինչ-որ բանում ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ միանգամայն պարզ է, որ կանայք ղեկավարում են աշխարհը:
9. Մեծ աղետները միշտ ծնում են մեծ առատություն: Նրանք ստիպում են մարդկանց ապրել:
10. Երբեք շատ ուշ չի լինում:
11. Ավելի լավ է գալ ոչ ժամանակին, քան սպասել հրավերի:
12. Հաշտեցման րոպեն սրտակից բարեկամությունից ավելին արժե:
13. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ձեզանից ոչ մի տեղ չի գնա` ոչ մեկ շաբաթից, ոչ մեկ ամսից, և ոչ էլ մեկ տարուց:
14. Թույլ մի տուր քեզ մահանալ, առանց զգալու այդ հրաշքը` քնել նրա հետ, ում սիրում ես:
15. Ժպտա` դժբախտությանը հաճույք չպատճառելու համար: