«Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն՝ Ֆիլհարմոնիայի հետ
ОБЩЕСТВОՀայաստանի պետական ֆիլհարմոնիան հունվարի 6-ին հրավիրում է միասին նշելու սուրբծննդյան տոնը`արդեն իսկ մոռացված տարբերակով: Նպատակ ունենք վերականգնելու և մասսայականացնելու սուրբծննդյան ժողովրդական ավանդական ծիսակարգը:
Ժամը 15.00-ին երթով, երգուպարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ Ֆիլհարմոնիայից (Աբովյան 2) տոնախմբության մասնակիցները շարժվելու են դեպի Ազատության հրապարակ, ուր կանցկացնեն սուրբծննդյան ավանդական տոնակատարություն:
Հայկական ավանդական կենաց ծառի (տոնածառ) զարդարում
Կաղանդի երգեր
Սուրբծննդյան և Հայտնության ավետիսներ
Ամանորյա ծիսական խաղեր
Երգեր ու պարեր
Տարի հացի ծիսակարգ
Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը, որոնք լավագույնս են տիրապետում ավանդական ծիսակարգին. նրանք գրագետ մատուցմամբ ներկաներին կպատմեն, կցուցադրեն, մասնակից կդարձնեն մեր նախնիների ավանդույթներին:
Հարկ ենք համարում նշել, որ նման միջոցառում այսքան լայնածավալ դեռևս չի իրականացվել և համոզված ենք, որ կանցկացնեք հետաքրքիր և ուսանելի ժամանակ:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



