Անհավանական փաստեր, որոնք իրականում ճշմարիտ են (լուսանկարներ)
ЛАЙФՓաստեր կան, որոնց թեեւ դժվար է հավատալը, բայց իրականում ճշմարիտ են։ Ահա դրանցից մի քանիսը։
Չիկագոյում կառուցվել է հյուրանոց՝ մահացու թակարդներով Սերիական մարդասպան Հենրի Հոլմսը 1893 թվականին Չիկագոյում հյուրանոց է կառուցել բազմաթիվ մահացու թակարդներով։ Եվ երբ հյուրանոցը պատրաստ էր, նա անցել է իր հանցագործություններին։ Նա իր թակարդների միջոցով տանջամահ էր անում հյուրանոցի աշխատակիցներին ու այցելուներին։ Հայտնի է, որ նա սպանել է հարյուրից ավելի մարդկանց։
Ավստրալիայում մի ամբողջ քաղաքի բնակիչներ գետնի տակ են ապրում Գրեթե 1 700 հոգի ապրում է գետնի տակ գտնվող տարածքներում։ Այստեղ կան բնակելի տներ, սրճարաններ, եկեղեցի եւ գերեզմանատուն։ Մարդիկ հազվադեպ են դուրս գալիս, քանի որ այստեղ հողը շատ չոր է, ջերմաստիճանն էլ 40 աստիճան շոգ է։ Քաղաքի անվանու Կուբեր-Պեդի է։
Կպչուն ժապավենները լույս են արձակում Կպչուն ժապավենները պոկելիս ռենտգենային ճառագայթում են արձակում, ասես լույս արձակեն։ Այդ փաստն առաջին անգամ նկատել են դեռեւս ԽՍՀՄ գիտնականները։
Շվեյցարիայում երեխաների համար պահպանակներ են արտադրում Այս երկրում կառավարությունը հոգում է դեռահասների սեքսի մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 12-14 տարեկան երեխաները պահպանակ չեն օգտագործում, քանի որ դրանք շատ մեծ են, ինչից հետո այստեղ սկսել են մանկական պահպանակներ արտադրել։
Թուրինջի հյութը մեծացնում է դեղերի ազդեցությունը Թուրինջի հյութի մեջ առկա նյութերը մեծացնում են դեղորայքի ազդեցությունը օրգանիզմի վրա։ Եթե դեղը թուրինջի հյութով խմեք, կարող է գերդոզավորում առաջանալ։