Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայկական սպորտի աստղերի երեխաները (ֆոտոշարք)

ФОТО

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի «ապագա չեմպիոններին», որոնքդաստիարակվում եւ մեծանում են չեմպիոն ծնողների սեփական փորձով ու բարձր նվաճումների ապրումներով:

2016 թվականին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Ավետիք Գրիգորի Աբրահամյան), որի ընտանիքում սեպտեմբերի 26-ին ծնվեց Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը: Երեխան անվանակոչվել է բռնցքամարտիկի հոր պատվին: Տարիներ շարունակ բռնցքամարտիկն իր հարցարզույցներում նշում էր, որ ցանկանում է անձնական կյանքը կառուցել եւ երեխաներ ունենալ: Այսօր Արթուր Աբրահամը «ամենաերջանիկ հայրերից մեկն է», այդպես աշխարհի նախկին չեմպիոնը բնութագրել էր իր զգացողությունները հայր դառնալուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում: 3-ամյսա փոքրիկ Գրիգորն նշեց առաջին Նոր տարին՝ չեմպիոն հայրիկի եւ գեղեկցուհի մայրիկի հետ Գերմանիայում:

«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ ձմեռային տոների կապակցությամբ. Ամանորի գեղեցկությունը, տոնականությունն ու բարձր տրամադրությունը թող ուղեկցեն բոլորիս ամբողջ տարվա ընթացքում: Եղեք առողջ, հաջողակ  ու երջանիկ»,- ասում է Արթուր Աբրահամը:

Հայկական մարզաշխարհի մեկ այլ բռնցքամարտիկ 64 կգ քաշային, Ռիո-2016-ի մասնակից Հովհաննես Բաչկովի ընտանիքում մեծանում է  բռնցքամարտի ապագա օլիմպիական չեմպիոնը, կամ Հենրիխ Մխիթարյանի պես լավ ֆուտբոլիստը՝ 1,5-ամյա Սերգեյ Բաչկովը: Հովհաննես Բաչկովն ասում է, որ փոքրիկը արդեն այս տարիքում երկու մարզաձեւի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում:

«Սերգեյը շատ է սիրում բռնցքամարտի ձեռնոցներով խաղալ: Գրեթե ամբողջ օրը ձեռքին տանը շրջում է, հարվածներ անում: Իսկ երբ ֆուտբոլ ենք դիտում, մեզ հետ հավասար մինչեւ վերջ նայում է եւ շատ ուրախանում խաղի ընթացքում: Բոլոր ուրախության եւ տխրության ձայները հանում է: Երկու մարզաձեւով էլ կուզեմ, որ զբաղվի, թե որը կընտրի, ինքը կորոշի, բայց նրան միանշանակ տեսնում եմ սպորտում: Երբեմն ինձ հետ տանում եմ բռնցքամարտի դահլիճ: Մեծ հետաքրքրությամբ հետեւում է մարզումերին եւ նույնությամբ կրկնում բոլոր շարժումները:

Տղաս ծնվել է 2015 թվականի ապրիլի 29-ին եւ այդ օրվանից իմ կյանքում շատ բան է փոխվել, ամեն ինչ դարձրել է իմաստով, ավելի գիտակից ու հասուն: Եթե նախկինում ձգտում էի ռինգում հաղթել ինձ համար, այսօր բոլոր հաղթանակներս ու ձգտումներս սպորտում նրա համար են»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննես Բաչկովը:

Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, 2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2006, 2011 թթ. Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանի մեծ ընտանիքում սպորտային հոգեբանությամբ մեծանում են մարզիկի երկու դուստրերը՝ 4-ամյա Սվետլանան ու 2 տարեկան Կարինան եւ նորածին որդին՝ 6-ամսյա Արամը:

«Երեխաներս իմ կյանքի մեծ ուժն են: Նրանցով եմ ապրում, նրանցով եմ փորձում սպորտում հաջողություններ գրանցել: Ես ինքս սպորտին սիրահար ու նվիրյալ մարդ եմ, ձգտում եմ ամեն գնով սպորտի հանդեպ սեր սերմանել նաեւ իմ երեխաների մեջ: Շատ էի ուզում որդի ունենալ, որպեսզի որդիս շարունակեր իմ ճանապարհով: 6 ամիս առաջ ծնվեց Արամս: Երազում եմ նրան տեսնել ըմբշամարտում՝ հաղթանակներով ու բարձր նվաճումներով: Աղջիկներս էլ կուզեի զբաղվեին գեղարվեստական մարմնամազությամբ կամ թենիսով. իմ սիրած մարզաձեւերն են»,- նշեց Ռոման Ամոյանը:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերում անարդար մրցավարության հետեւանքով ոսկե մեդալից զրկված, հայրենիքում օլիմպիական չեմպիոն հռչակված, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն,  2015-2016 թթ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում երկրորդ տեղը գրաված Միհրան Հարությունյանի կյանքի հրաշքը 2-ամյա Մոնիկան է:

«Մոնիկայի ծնվելու առաջին օրվանից իմ բոլոր հաղթանակներն ու մեդալները նվիրում եմ նրան: Եվ այդպես լինելու է իմ ամբողջ կյանքում: Աղջիկս կյանքիս գանձն է, եւ իմ բոլոր ձեռքբերումները նրան են նվիրվում»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի որդին՝ 3-ամյա Աշոտիկն, արդեն ընտրել է մասնագիտությունը. ցանկանում է դառնալ «ստանգիստ»: Հարցին, թե ինչ ես ուզում դառնալ, փոքրիկ Աշոտիկն արդեն անձնամբ է պատասխանում: Հաճախակի չեմպիոն մայրիկի հետ այցելում է մարզասրահ եւ արդեն կարողանում է վստահ իրականացնել պոկում վարժությունը, առանց քարերի:

Ծանրամարտի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Ռիո-2016-ում 5-րդ տեղ զբաղեցրած, 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված Նազիկ Ավդալյանի եւ նրա ամուսնու՝ Էրիկ Կարապետյանի սիրո պտուղը՝ Վաչեն, արդեն 3 տարեկան է: Յուրաքանչյուր մրցումից առաջ Նազիկ Ավդալյանը բացի հաղթելու մասին մտքերից եւ անհանգստությունից, ունի եւս մեկ գերկարեւոր մտածմունք՝ կամ ինչպես ինքն է բնութագրում՝ պայքար. դա որդու  կարոտն է, որը եւ մեծ ուժ է տալիս եւ ստիպում տանջվել:

«2015-16 թվականներին շատ երկար բացակայեցի Վաչեի կողքից, պատճառը՝ մարզումներն էին, հավաքները, մրցաշարերը, Եվրոպայի առաջնություն, ապա Օլիմպիական խաղերից առաջ հավաք ու Խաղերը: Հիմա արդեն ամեն ինչ հետեւում է, այս շրջանում ինձ նվիրել եմ որդուս:  Վաչեն իսկական հրաշք է եղել իմ կյանքում իր ծնունդով, ով իր լույս աշխարհ գալով ինձ նորից ապրելու ու նոր պայքարով սկսելու երկրորդ շնչառություն տվեց: Շատ կուզեի, որ Վաչեն ապագայում ընտրեր ոչ թե սպորտի ոլորտը, այլ գիտության եւ արվեստի ասպարեզը: Իսկ եթե ընտրի սպորտը, դեմ չեմ լինի: Բայց կարծում եմ, որ միեւնույն է գենը խոսելու է, եւ նա շարունակելու է սպորտի ճանապարհը, քանի որ ես էլ, ամուսինս էլ մարզաշխարհում ենք: Եթե նույնիսկ ծանրամարտում ցանկություն հայտնի իրեն փորձել, կօգնեմ ամեն ինչով, չեմ խոչընդոտի»,- ասում է Նազիկ Ավդալյանը:

Կրկնակի Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ընտանիքում օլիմպիական չեմպիոնի փորձով եւ դաստիարակությամբ մեծանում են երկու ապագա ըմբիշներ: Կրկնակի օլիմպիական չեմպիոնը երեք զավակների հայր է՝ երկու տղաների եւ մեկ դստեր: Տղաները՝ 14 տարեկան Էդմոնը եւ 11 տարեկան Գրիշան, արդեն պատանի ըմբիշներ են: 14-ամյա Էդմոնը, NEWS.am Sport-ի հարցին, թե ինչ է ցանկանում դառնալ, առանց վարանելու պատասխանեց՝ «բարեց»: 11-ամյա Գրիշան ասաց՝ «օլիմպիական չեմպիոն, այնպես, ինչպես հայրիկս»: Նազարյանների ընտանիքում միայն կանայք չեն ընտրում ըմբշամարտը: 9-ամյա Ինեսսան արդեն զբաղվում է մարմնամարզությամբ:

Արմեն Նազարյանը խոստովանում է, որ հայրենիքից հեռու բարդ է երեխաներին հայեցի դաստիարակելը: Նշում է, որ այդ հարցերում իրեն օգնության է եկել սպորտը՝ ըմբշամարտը, եւ ուրախ է, որ տղաները սիրում են իր նախընտրած մարզաձեւը:

«Ես չէի ցանկանա, որ իմ տղաներն իմ ճանապարհն անցնեին՝ բարդություններով լի: Բայց տեսնում եմ, որ սիրում են: Ուրախանում եմ, որ արդեն հաջողություններ ունեն գորգի վրա: Կարեւորը՝ ստացվում է նրանց մոտ: Բայց սպորտում շատ բարդ է, ես նրանց ժամանակի ընթացքում ամեն ինչ կբացատրեմ:

Երեխաները մեր կյանքի իմաստն ու ամենամեծ ուրախությունն են: Թող բոլորի ընտանիքներում այդ ուրախությունը լինի, մանկան ճիչ լսվի ու ամեն ինչ դեպի լավը կգնա: Շնորհավորում եմ բոլոր հայ մանուկների Նոր տարին: Ու կուզեի, որ երբեք նրանք իրենց հայությունը չմոռանան, հայեցի մնան ամեն տեղ, թեկուզ հայրենիքից հեռու»,- ասաց Արմեն Նազարյանը:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри