Մանգոյի օգտակար հատկությունները
ФОТОԿան մանգոյի տարբեր տեսակներ` ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից` նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը հիմնական ոսկեգույն-դեղին է: Մանգոն քաղցրահամ միրգ է և պարունակում է 20 տեսակի վիտամիններ ու հանքանյութեր: Մանգոն օժտված է մի շարք օգտակար հատկանիշներով:
1.Մանգոն հարուստ է վիտամին A-ով, որը փայլուն տեսք է հաղորդում դեմքի մաշկին:
2.Մանգոյում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները:
3.Կտրատած մանգոյով կարելի է մերսել դեմքի մաշկը՝ այն սպիտակեցնելու համար:
4.Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կարելի է դանդաղեցնել մազերի սպիտակելու գործընթացը:
5.Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը:
6.Վիտամին A-ն օգնում է տեսողության բարելավմանը:
7.Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
8.Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդմանը:
9.Մանգոն օրգանիզմն ապահովում է ֆոլաթթվով, որը նպաստում է պտղաբերությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: